Apple կորպորացիան զբաղված է սեփական լրատվական հավելվածի ստեղծմամբ, որից կարելի կլինի օգտվել՝ ձևակերպելով բաժանորդագրություն: Ինչպես հայտնել են The Wall Street Journal թերթի աղբյուրները, ծառայությունն արդեն ոչ պաշտոնապես անվանում են «լրատվական Netflix»՝ տեղեկացնում է TASS-ը: Մտահղացման համաձայն՝ օգտատերերը կկարողանան առանց սահմանափակման նյութեր կարդալ տարբեր ԶԼՄ-ներից, այդ թվում՝ վճարովի: Ըստ թերթի տեղեկատվության՝ ծառայության բաժանորդագրությունը, որը կհայտնվի Apple News հավելվածի բազայի վրա, կարժենա ամսական 10 դոլար: Սակայն ավելի ուշ գինը կարող է փոփոխվել: Նոր ծառայությունից եկամուտների կեսը Apple-ը պատրաստվում է թողնել իրեն, իսկ մյուս կեսը բաշխել լուրերի մատակարարների միջև: ԶԼՄ-ների վերջնական վճարումների չափը կախված կլինի նրանց կոնտենտի ժողովրդականությունից: Ընդսմին ընկերությունը որևէ մեկի հետ չի կիսվելու իր բաժանորդների վճարային տվյալներով և էլեկտրոնային հասցեներով: Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, խոշոր հրատարակություններից մի քանիսը, այդ թվում՝ The New York Times-ը եւ The Washington Post-ը, դժգոհ են առաջարկած պայմաններից, սակայն բանակցությունները շարունակվում են: Հավելվածի գործարկումը պետք է կայանա 2019 թվականի ընթացքում: Թերթի աղբյուրները նշում են, որ նոր ծառայության շնորհիվ Apple-ը հույս ունի համալրել եկամուտները iPhone-ի վաճառքների անկումից: Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01