«Փաստ» թերթը գրում է. «Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տեւած եւ նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանը իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին ` իշխանության ելույթներում, նոր ընդդիմությանը վերագրվող քննադատություններում:
Ինչեւէ: Հերթական շոուն ավարտվեց, ու հիմա նորից սկսվում է ժամանակավոր դադար: Ենթադրվում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելուց հետո, այդ հեղափոխական ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունն այժմ ողջ թափով պետք է լծվի դրա իրագործմանը: Ու հենց այստեղ է, որ գուցեեւ հասարակական որոշակի շերտերի համար դիտարժան շոուն ավարտվ ում է , սկսվում է արդյունքների գնահատման փուլը:
Նախորդ ամիսները արդյունքների առումով հուսադրող չեն եղել` անկախ անընդհատ մեջբերվող վիճակագրական այս կամ այն տվյալներից: Այդ արդյունավետությունը հանրային տրամադրություններում չի արտահայտվում: Արդյունքների բացակայությունն, իհարկե, կարելի է միառժամանակ փոխարինել թշնամու որոնումներով, թշնամիներին ջախջախելով ու այդ ամենի շուրջ իշխանություն–ժողովուրդ կոնսոլիդացիան ապահովելով: Բայց այս պրոցեսը կարող է միայն հետաձգել արդյունքների գնահատումը, չեղարկել չի կարող:
Ի վերջո, ցանկացած շոու կարող է հոգնեցնել: Սա` զուտ տեխնիկապես: Հետո էլ հեղափոխությունը չի եղել հանուն շոուների: Նախկինում էլ կային այդ շոուները: Հեղափոխությունը եղել է հանուն արդյունքների: Այնպես որ, այժմ արդյունքներ գրանցելու ժամանակն է: Այդ արդյունքները հասարակությունը պահանջելու է ոչ թե «չարախնդացող» ընդդիմությունից, ոչ թե Լեւոն Տեր–Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, ոչ էլ, առավել եւս Աշոտյանից կամ բազմաչարչար Սաշիկ Սարգսյանից, այլ իշխանությունից: Ներկա իշխանությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:00
13:28
13:03
22:22
21:21
18:42
18:11
17:48
17:33
14:49
14:27
14:02
13:45
13:19
13:03
12:44
12:17
12:09
11:48
11:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47