Երիտասարդների ամենասիրելի և սպասված Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին փետրվարի 16-ի վաղ առավոտից Ս.Սարգիս եկեղեցում:
«Երևանի Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս.Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը բերվեց առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի: Կարծես այստեղ գրված ձեռագիրն ուխտի եկավ մոր գիրկը: 1693 թվականի հնագույն Ավետարանը հիմա բազմած է Սուրբ Խորանի վրա: Այս պահին սպասում ենք, որ Ս.Սարգսի աջը բերվի Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցի և Հավարտ Ս.Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով օրհնի հավատավոր ժողովրդին և զինվորներին, որովհետև Սուրբ Սարգիսը զինվոր էր, պայքարում էր հանուն ազատության, հավատարիմ էր իր դավանանքին և սիրո բարեխոս էր»,-«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում նշեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Նա հավելեց, որ այդ կարևորագույն արարողություններից հետո պետք է սկսվի տոնական Ս.Պատարագը` նվիրված Ս.Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: «Զինվորների օրհնության կարգից հետո Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում տեղի կունենա նաև զինվորների պարգևատրման արարողություն, նրանց կհանձնվեն խորհրդանշական նվերներ, պարգևներ, եզակի խաչեր ու խրախուսական դրամական պարգևներ»,-ասաց քահանա Հայրապետյանը:
Նա շեշտեց, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով երիտասարդները, եկեղեցական համայնքների անդամները, զինվորականները, ոստիկանական ակադեմիայի սաները, հասարակական կազմակերպությունների անդամները, բուհերի ուսանողները և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին ու երիտասարդների համար նախատեսված համերգային ծրագրին, որը կանցկացվի «Սիրահարների այգում»:
«Եթե երեկ երեկոյան այստեղ լինեիք, կտեսնեիք, որ աղի բլիթը հայթայթելու համար բազմաթիվ երիտասարդներ էին եկել, ցանկանում էին ճաշակել այն ու երազում տեսնել իրենց ապագա կողակցին: Իհարկե, դրանք վաղեմի ավանդույթներ են, որոնք դեռ Քրիստոնեությունից առաջ են եղել, բայց մեր ժողովուրդը միշտ պահում է դրանք հիշողության մեջ: Մեր ժողովուրդը դեռ հազարամյակներ պետք է ապրի»,-եզրափակեց Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44