2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի: Այդ մասին նշվում է ուրբաթ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) ներկայացրած զեկույցում, հաղորդում է Reuters-ը: «Ռազմական բալանս» զեկույցի հեղինակները նշում են, որ անցյալ տարի եւս արեւմտյան երկրները մեծացրել են պաշտպանությանն ուղղված ծախսերը, ինչը մասամբ պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական հզորացման նկատմամբ մտավախություններով: Փորձագետները պնդում են, որ Արեւմուտքի անհանգստության պատճառն է նաեւ Ղրիմում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղադրումը: «Չինաստանը, հավանաբար, ավելի մեծ մարտահրավեր է, քանի որ զինվում է ավելի առաջադեմ ռազմական համակարգերով եւ մեծացնում սեփական տարածքից հեռու իր զինված ուժերի գործողությունների հնարավորությունները»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է անվտանգության հարցերով Մյունխենում կայացած կոնֆերանսի բացման ժամանակ: Լոնդոնում տեղակայված IISS-ի փորձագետները կանխատեսում են, որ այս տարի եւս ԵՄ երկրները կգտնվեն ԱՄՆ-ի ճնշումների ներքո, որը հետաքրքրված է եվրոպական պաշտպանական բյուջետը մեծացնելու հարցում: Ակնկալվում է, որ ապրիլին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կրկին կհայտարարի, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պաշտպանության համար պետք է տրամադրեն իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը: Ընդ որում՝ այդ ցուցանիշն ապահովելու համար ՆԱՏՈ-ի եվրոպական անդամները ստիպված կլինեին տրամադրել հավելյալ 102 մլրդ դոլար: Զեկույցում ներկայացված են աշխարհի 171 երկրների ռազմական ներուժի եւ պաշտպանական ծախսերի դինամիկայի տվյալները: Դրանում ներառված չեն Մերձավոր Արեւելքի տվյալները, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները (Լիբիա եւ Սիրիա), ինչպես նաեւ ԱՄԷ-ի ու Քաթարի տվյալները, որոնք չեն հրապարակում համապատասխան բյուջեների մասին տեղեկություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44