Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թորոսյանը կարծիք է հայտնել, որ առանց մայր հայրենիքի սփյուռքը չի կարող գոյատևել: Նա շատ է կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը: «Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,-շեշտել է Թորոսյանը: Առողջապահության նախարարը առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ նա ներկայիս կառավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Թուրքիա` այն պատիվ համարելով իր համար: «Հայաստանում վերջին շրջանում կտրուկ դրական փոփոխություններ են լինում, և եղավ վերջնական ակորդը՝ կառավարության ծրագրի ընդունումը: Ես և իմ գործընկերները պետք է լծվենք այն աշխատանքին, որը խոստացել ենք հայ ժողովրդին»,-ասել է նախարարը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44