«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Կառավարության ծրագիրը մերժվեց, քանի որ երեք հարցադրում են արել վարչապետին, որոնք հստակեցված չէին:
Ըստ նրա՝ ծրագրում պետք է ամրագրվեին ռիսկերը և երաշխիքները, պետք էր կոնկրետ ժամանակացույց՝ ըստ տարիների, և նշվեին մեխանիզմները, գործիքակազմը, թե ոնց են իրականացնելու:
Մելքումյանը նշեց, որ խիստ անբավարար է գնահատում ակնկալվող ներդրումների չափը հինգ տարում. «120 մլն դոլարի ներդրումները խիստ անբավարար են»,-ասաց նա և նշեց, որ առանց խոշոր գումարների հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել:
Մելքումյանը նշեց, որ իհարկե, իրենք գիտեն, որ կարող է ծրագրում լինեն շատ լավ բաներ, որոնք կյանքի կկոչվեն, կարող է նաև չլինել, բայց կյանքի կոչվեն, բայց կա մի քանի գործիք, այդուհանդերձ պետք է նշվեն, որ երաշխիք դառնան ծրագրի իրականացման համար:
Ըստ նրա՝ առաջարկներն ընդունելու իրավական կողմ, իհարկե, կար, բայց դա կարելի էր քննարկել քաղաքական պայմանավորվածությունների շրջանում: «Առաջարկել էինք ԱԺ նախագահի մոտ քաղաքական պայմանավորվածություններ փորձել ձեռք բերել, և, միգուցե, քվեարկության առումով իրավիճակ կփոխվեր»,-ասաց նա:
Այդուհանդերձ պատգամավորը նկատեց, որ հայտարարել են, որ շահագրգռված են, որ ժողովրդի շահերից է բխում, որ ծրագիրը կյանքի կոչվի, և օգնելու են կառավարությանն այդ գործում: «Պարոն Ծառուկյանն իր անելքին անելու է, դառնալու է կամուրջ խոշոր ներդրողների և ծրագրերի իրականացման համար, բայց կառավարությունը պետք է տա երաշխիքները, այնպես որ անկախ նրանից՝ ոնց ենք քվեարկել, ամեն ինչ անելու ենք ի շահ պետության զարգացման, կյանքը ցույց կտա՝ դեպքերը ոնց կզարգանան»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01