Եթե մեկն ուզում է ինձ դատի տալ, ես սպասում եմ դատարանից նամակի. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է, որ Ագրարային համալսարանի ռեկտորը մտադիր է դատի տալ իրեն, քանի որ ԱԺ-ում հայտարարել էր, թե նա նշանակվել է, քանի որ ԿԳ նախարարի մտերիմն է:
«Ինձ հետ չի կարելի խոսել այդ լեզվով, դե դատի տվե՛ք»,-ասաց նա և նշեց, որ ռեկտորն, ըստ էության, չի հերքել իր ասածները. «Ես ասում եմ, որ ռեկտորը նշանակվել է կանոնակարգի փոփոխության արդյունքում, այսինքն՝ համակարգը փոխել է, որ իրեն նշանակեն, հերքե՞լ է դա թե ոչ, չի հերքել: Ասում եմ՝ ռեկտորի նշանակումից առաջ հոգաբարձուների մեջ են ներմուծվել «Իմ քայլը» դաշինքից մարդիկ, այսինքն՝ իշխանություններից... ժամանակին ՀՀԿ-ին քննադատում էինք, որ հոգաբարձունների խորհրդի մեջ մի՛ մտեք, քաղաքականացնում եք, գնացել մտել են մեջը, հերքե՞լ է այդ փաստը ռեկտորը, չի հերքել, չէ՞»,-ասաց նա:
Մարուքյանը շարունակեց՝ ասել է օպտիմալացում է արել, որի արդյունքում կուտակված գումարով ռեկտորը բարձրացրել է իր և իր տեղակալի աշխատավարձը, բաժիններ բացել, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմինը չի բարձրացրել: «Այսինքն՝ նրանց աշխատավարձը ցածր է իր գործավարի աշխատավարձից: Ասել եմ, որ թղթերով սաղ ճիշտ է, բայց սա ինձ համար հովանավորչություն է, և կոռուպցիայի մի տարր է,ու ասել եմ, որ գնա աշխատի, ինքը դրա ի՞նչն է հերքել»,-նշեց նա:
Պատգամավորին զարմացրել է ռեկտորի դիտարկումը, թե ինքը նրան վիրավորել է, ասելով, որ ԿԳ նախարարի մտերիմն է: «Ի՞նչ է, մտերիմ լինելը վիրավորա՞նքն է, ես շատ մեծ հարգանք եմ տածում բոլոր նախարարների հանդեպ, և նաև իմ կողմից չճանաչած ռեկտորի և նրա մասնագիտական հմտությունները կասկածի տակ չեմ դնում, մնացածը դատ կլինի, դատարաններում կխոսենք, թե բա դատի է ուզում տալ, ուզում է՝ թող տա, 10 տարի փաստաբան եմ աշխատել, հիմա մի հատ էլ դատի տան, մնացել էր ամբիոնից հայտարարած կարծիքի համար ինձ դատի տան»,-նշեց նա:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:23 23.10.25
10:03 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02