Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ գրողին հանրահռչակելու նպատակով լայնածավալ ծրագրեր կիրականացվեն Երևանում, նրա ծննդավայր Դսեղում, Հայաստանի տարբեր մարզերում, Վրաստանում և այլ երկրներում: Նախատեսվում են համերգային ելույթներ, ներկայացումների բեմականացումներ, գրքերի հրատարակություններ և այլ նախաձեռնություններ:
Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին և ամբողջ տարվա ընթացքում սպասվող տոնական միջոցառումների մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրերի նախաձեռնողները:
«Մենք պարտավոր ենք Հովհաննես Թումանյանի 150-ամյակն անցկացնել պատշաճ մակարդակով`ներգրավելով մեր հասարակության բոլոր շերտերին, որովհետև Թումանյանը գրել, ստեղծագործել, արարել, ապրել է ու ապրում է բոլորի համար: Պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական տարուն, և ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը մի շարք ծրագրեր կիրականացնի»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով`Թումանյանի թանգարանը հետաքրքիր ծրագրերով հանդես կգա, Դսեղում` Թումանյանի տուն-թանգարանում, լինելու են մեծ միջոցառումներ և համերգ: Երկրի ղեկավարությունը նույնպես ներկա է լինելու Դսեղում: «Նախատեսվում են միջոցառումներ Թիֆլիսում, և ես այնտեղ ներկայացնելու եմ Հայաստանի պատվիրակությունը: Հորդորում եմ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, ծնողական խորհուրդներին, որ աշակերտներին այս տոնին մասնակցելու հնարավորություն ընձեռեն: Մեծ տոն է լինելու. ամբողջ քաղաքը դրոշներով է զարդարված, ամենուր Թումանյանն է: Կարծում եմ` վաղը` Գիրք նվիրելու օրը, մարդիկ միմյանց Թումանյանի գրքերը կնվիրեն»,-ընդգծեց նախարարը:
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց, որ վաղը թանգարանի մատույցներում կհնչեն շեփորի ձայներ և կազդարարեն մուտքը Թումանյանի 150-ամյակ: «Ամբողջ օրվա ընթացքում թանգարանի և’ ներսում, և’ դրսում հրաշք տոնական տրամադրություն կտիրի: Թանգարանի ներսում կլինի հեքիաթային աշխարհ, իսկ դրսում` համերգային ծրագիր. ելույթ կունենա «Կաթիլ» խումբը: Թանգարանի երկու հարկը դառնալու է Թումանյանի աշխարհ կենդանի էքսպոզիցիայի տեսքով: Հայաստանի թանգարանների կյանքում առաջին փորձն է կենդանացնելու էքսպոզիցիան: Նախատեսվում է գեղեցիկ թանգարանային միջավայրին հարմարեցված ներկայացնել «Անուշ»-ը: Այդ օրը «Անուշը» հրավիրատոմսերով է, բայց մենք ռեժիսորի հետ ունենք նախնական պայմանավորվածություն այն մասին, որ ներկայացումը պարբերաբար լինի թանգարանում»,-ներկայացրեց Եղիազարյանը:
Թանգարանի նախկին տնօրեն, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հավելեց, որ օրը կավարտվի հրավառությամբ, «Ալմաստ» օպերայից փոքրիկ հատվածի երաժշտության ներքո: «Շատ գեղեցիկ պատկեր կունենանք և այդպիսով կեզրափակենք փետրվարի 19-ը: Թումանյանն արդեն ծնված կլինի և դրանով կազդարարենք մեր հաջորդ ծրագրերի մեկնարկը: Պիտի ասեմ, որ գոնե Թումանյանի Երևանի թանգարանում ամեն ամիս ունենք և’ հանդիսություն, և’ օլիմպիադա, և’ գիտական իրադարձություններ»,-նշեց նա:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը շեշտեց, որ մեծ հպարտությամբ ու սիրով, ակնածանքով են ազդարարում հայոց մշակույթի մեծաց մեծի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մասին:
Ղարիբյանը նշեց, որ Թումանյանը համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծ է, պայծառ, պարզ, վճիտ և խորը կերպար է:
«Ունենք միջոցառումներ, որոնք արդեն իսկ մեր ենթակայության տակ եղած ՊՈԱԿ-ներն իրենց տարեկան ծրագրերում ընդգրկել են և կիրականացնեն: Կլինեն նախարարության կողմից նախաձեռնած դրամաշնորհային մրցույթին մասնակցած ծրագրեր: Շատ հետաքրքիր ծրագրեր կան նաև Հայաստան-արտասահման համագործակցության արդյունքում: Մենք ունենք ընդհանուր պատկերացում, բայց թե որ միջոցառումները կհաղթեն, առայժմ չենք կարող ասել»,-եզրափակեց Նազենի Ղարիբյանը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01