Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն: Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է փողոցում վաճառվող շուրջ 300 կգ ձուկ, որը հանձնվել է սոցիալական հիմնարկներ: Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5 մլրդ 119 մլն դրամի պայմանագրեր՝ 5 մլրդ 879 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 760 մլն դրամ: Կարևորելով մարտի 23-ին հայտարարված «Մաքուր Հայաստան» համաքաղաքային շաբաթօրյակի պատշաճ անցկացումը՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կարևոր հանրային նշանակություն ունի: «Սա շատ կարևոր միջոցառում է ոչ միայն այն առումով, որ այդ օրը շաբաթօրյակ կլինի և մենք կմաքրենք մեր մայրաքաղաքը, սա պետք է լինի մեր քաղաքացիների համախմբման օր մեկ գաղափարի՝ Երևանը սիրելու շուրջ, որն այսօր պակասում է մեզանում»,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերն այս տարի ապամոնտաժվել են գիշերային ժամերին: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցներին և Ճանապարհային ոստիկանությանը՝ կատարած աշխատանքի համար: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտվել է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում ողջ երկայնքով աշխատանքներն ընթացքի մեջ են, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մրցույթն արդեն իսկ հայտարարված է: Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում պայմանագիրը կնքված է, մեկնարկել են նախագծման աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոո 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01