Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հրաշալի է համարում այն փաստը, որ 1935 թվականին հիմնադրված Տիկնիկային թատրոնը կրում է անվանի գրողի անունը:
«Տիկնիկային թատրոնի առաջին ներկայացումներից է եղել Թումանյանի «Տերն ու ծառան»: Տիրոջ տիկնիկը պահպանվել է մինչ օրս»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը:
Նրա խոսքով` Թումանյանն այն եզակի մարդկանցից էր ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության մեջ, որում մեկտեղված էին մեծ գրողը, մեծ մտավորականը, մեծ քաղաքացին: «Նա համարձակ էր. երբեք չէր վախենում բարձրաձայնել իր կարծիքը, եթե անգամ վստահ էր, որ հասարակությունն այն կդատապարտի:
Հովհաննես Թումանյանի անունը կրելը մեծ պատիվ է և պարտավորեցնում է: Չի կարելի լինել Թումանյանի անվան թատրոնի ղեկավար և համարել, որ միայն խաղացանկում ունենալով թումանյանական ներկայացումներ` առաքելությունն իրականացված է»,-շեշտեց Բաբայանը:
Թատրոնի տնօրենի կարծիքով` Թումանյանի բազմաթիվ արտահայտություններ, մտքեր, մեկնաբանություններ այսօր չափազանց արդիական են: «Օրինակ` այն, որ մեր օրերում փորձում ենք ամեն օտարածին բառ հայերեն դարձնել: Նախկինում այդ երևույթը նույնպես եղել է, և Թումանյանը մոտ հարյուր տարի առաջ ասել է, որ պոչավորը երբեք ֆրակ չի դառնա:
Փաստը, որ մենք մեր մեծերին ընդունում ենք միայն այն ժամանակ, երբ նրանց ճանաչում է արտասահմանը, վատ է: Օրինակ` Հրանտ Մաթևոսյանին, Ռոման Բալայանին, Սերգեյ Փարաջանովին, Օհան Դուրյանին: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր մեծերին, երբ իրենք այստեղ են: Թումանյանը հրաշալի խոսք ուներ: Նա ասում էր, որ Երևանից Երևան ամենակարճ ճանապարհն անցնում է Մոսկվայով»,-նշեց Բաբայանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հովհաննես Թումանյանին համամարդկային արժեք է համարում` բերելով մի շարք օրինակներ: «Մեր խաղացանկում Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումն այն մասին, թե ինչպես է անբախտ մարդն անցնում իր երջանկության կողքով, խաղացել ենք 12 տարբեր միջազգային փառատոներում` Թայլանդից մինչև ԱՄՆ:
Բոլոր երկրներում մեզ ասում էին, որ իրենց մասին է այդ պատմությունը. սեփական երջանկության կողքով անցնելն ու այն չնկատելը համամարդկային խնդիր է: Հիշում եմ` մի քանի տարի առաջ Գերմանիայից մեր գործընկերներն էին հյուրընկալվել թատրոնում: Նրանց ներկայացնում էի Թումանյանին ու պատմում «Սուտլիկ որսկանը»: Լսելով ինձ` օտարազգի գործընկերներս ապշած էին, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թումանյանը նման հեքիաթ է գրել:
Նրանց խոսքով` Թումանյանը եվրոպական աբսուրդ գրականության հիմնադիրն է»,-պատմեց Ռուբեն Բաբայանը և հավելեց, որ շատ կցանկանա` Թումանյանի 150-ամյա հոբելյանին մենք փորձենք նայել ինքներս մեզ Թումանյանի աչքերով, բացենք նրա հրաշալի հրապարակախոսական հոդվածները, որոնք շատ ժամանակակից են, որովհետև Թումանյանը միշտ մեր հայացքն ուղղում էր ներս, ասում էր, որ պետք է ներսից ուղղվել, լավանալ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01