Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 34 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.979.721 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 9-ի վերաբերյալ նշանակվել է 920.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 31 դեպք, հաշվարկվել է 24.904.030 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (9 բոխի, 1 ցցաչոր բոխի, 4 հաճարենի, 1 հացենի, 5 կաղնի, 8 սոճենի, 1 բալենի) հաշվարկվել է 1.212.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (7.75 խմ թափուկ վառելափայտ, 0.5 խմ վառելափայտ)` 157.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման իրավախախտման 1 դեպքով (3 հաճարենի, 2 հացենի, 2 բոխի) հաշվարկվել էր 688.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործի նյութերն ուղարկվել էր Թումանյանի քննչական բաժին, որի արդյունքում իրականացվել է վնասի վերահաշվարկ և վնասի չափը կազմել է 838.500 ՀՀ դրամ (150.000 ՀՀ դրամի վերահաշվարկ):
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (50 հաճարենի, 18 բոխի, 9 կաղնի, 1 լորենի, 1 թեղի, 2 հացենի, 1 ընկուզենի) հաշվարկվել է 20.869.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (6.8 խմ վառելափայտ, 8 խմ թափուկ վառելափայտ, 400 պարկ փայտածուխ)` 244.780 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 բոխի, 2 ուռենի, 1 կաղնի) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (14.67 խմ)`` 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (20 լորենի) հաշվարկվել է 2.120.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թխկի) հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 43.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝
Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 20 հատ՝ 7կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ) հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 նապաստակ, հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Արարատ՝ «Ամրոցաքար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ հաշվարկվել է 32.691 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել` 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.477.198 ՀՀ դրամ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01