Արմավիրի մարզի Արշալույս գյուղում լարված իրավիճակ է․ գյուղացիները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը։ Նրանք փակել են համայնքապետարան տանող ճանապարհը։ «Ինքն այսօր չի եկել համայնքապետարան, աշխատակիցները ոստիկանների միջամտությամբ մտել են ներս։ Մենք էլ պահանջում ենք, որ նրանք էլ չաշխատեն։ Եթե գյուղապետարանի աշխատակիցները պաշտպանում են էն մարդուն, որ տարիներ շարունակ կտտանքի է ենթարկել էս ու ոչ միայն էս համայնքի բնակիչներին, մենք իրենց էլ թույլ չենք տալիս, որ աշխատեն»,-ասում է արշալույսցի Ավագ Շահբազյանը
Նրա խոսքով՝ համայնքապետը տարիներ շարունակ ոտնահարել է գյուղացիների ինքնասիրությունը, ծեծել է․ «Ամեն տեսակի վատ արարքներ կատարել է նա։ Էստեղ բոլորը դա կփաստեն, որովհետև բոլորն էլ գիտեն նրա անցյալը ու այն, թե ինչով է ստեղծել էս ամեն ինչը»։
Նշենք, որ գյուղացիները դեռ հունիսին էին պահանջում համայնքապետի հրաժարականը, սակայն որոշ ժամանակ հետո դադարեցրել էին բողոքի ցույցը, քանի որ Արմավիրի մարզպետարանից տեղեկացրել էին՝ համայնքապետն արդեն հրաժարական է ներկայացրել։
Գյուղացիներից մեկն ասում է՝ «Խաբել են մեզ, բայց, երևի, ինքն էլ է մարզպետարանին խաբել․ հրաժարական է տվել, հետո 7 օրվա ընթացքում հետ է վերցրել դիմումը՝ օրենքին համապատասխան»։
Ցուցարար արշալույսցիները պահանջում են համայնքապետի արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Նրանց խոսքով՝ համայնքապետարանի առջև հավաքվածներից բոլորն էլ պոտենցիալ թեկնածուներ են․ «Արշալույս համայնքի բոլոր բնակիչներն էլ կարող են դառնալ համայնքապետ՝ բացի իրենից»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01