Դանիայի ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ Սյորեն Էսպերսենը կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքը երկիր, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Berlingske թերթում հրապարակված նրա հոդվածին։
«Ահաբեկչական ակտերն իրականացվում են նորից ու նորից, և ամեն անգամ դրանց արմատները գտնում ենք իսլամի մեջ։ Ամեն անգամ ուս ուսի կանգնում ենք Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի, Նիցցայի հետ ու ամեն անգամ ինքներս մեզ ասում ենք, որ մեր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա կնշանակեր ահաբեկիչների հաղթանակը»,- գրել է Էսպերսոնն իր սյունակում։
Քաղաքական գործիչը նշել է, որ իսլամը, հակառակ մուսուլմանների պնդմանը, իրենից խաղաղության կրոն չի ներկայացնում։ Նա իր հոդվածում անգործությունից հրաժարվելու և եվրոպական կենսակերպի փոփոխության կոչ է արել։
Էսպերսենի խոսքերով՝ անհրաժեշտ է ընդլայնել անվտանգության ծառայությունների լիազորություններն ու ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև չորսից վեց տարի ժամկետով արգելել բոլոր մուսուլմանների մուտքը երկիր, մինչև կստեղծվի մոնիթորինգի արդյունավետ համակարգ։ Նա նաև խորհուրդ է տվել երկրում գործող իսլամական համայնքներում ուժեղացնել լրտեսական աշխատանքը, իսկ ծայրահեղականության կոչեր անող քարոզիչներին զրկել դանիական քաղաքացիությունից։
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55