Հայաստանը այն երկրների տասնյակում է, որոնց քաղաքացիներին ընթացիկ տարվա հունվարին մերժել են Վրաստան մուտքը: Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների՝ 2019 թվականի հունվարին Վրաստան մուտքն արգելվել է արտասահմանյան պետությունների 1587 քաղաքացիների: Վարկանիշը գլխավորում են Իրանը (576 մարդ) եւ Հնդկաստանը (366): «Երրորդ տեղում է Ադրբեջանը, հունվարին այս երկրի 124 քաղաքացիների թույլ չեն տվել մտնել Վրաստան: Այս ժամանակահատվածում սահմանը չեն կարողացել հատել Թուրքիայի 116 քաղաքացիներ, ինչպես նաեւ Թուրքմենստանի 72, Ռուսաստանի 58, Հայաստանի 50, Ուզբեկստանի 44, Պակիստանի 28, Եգիպտոսի 16 քաղաքացիներ»,- ցույց են տալիս Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները: Նշենք նաեւ, որ ըստ վիճակագրության՝ մուտքի մերժումների թիվը, 2018 թվականի հունվարի համեմատությամբ, ավելի քան 50 տոկոսով մեծացել է, այդ ժամանակ մերժվել էր միայն 1047 արտասահմանցի: «Ամբողջ 2018 թվականին Վրաստան մուտքն առավել հաճախ մերժվել է Իրանի եւ Հնդկաստանի քաղաքացիներին՝ համապատասխանաբար 3,2 հազար եւ 2,2 հազար մարդու: Վրաստանում վիզային ռեժիմի խախտումներով առաջատարը Իրանի քաղաքացիներն են (1,5 հազար մարդուց ավելի) եւ Չինաստանի (715 մարդ): Անցյալ տարի Վրաստանից առավել հաճախ արտաքսել են Թուրքիայի քաղաքացիներին (15 մարդ) եւ Բանգլադեշի (13 մարդ)»,- «Sputnik-Գրուզիայի» փոխանցմամբ՝ հայտնել են գերատեսչությունից:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01