Պաշտոնյաների ունեցվածքի բացահայտման գործիքը արդյունավետ կկիրառվի, եթե Հայաստանի նոր իշխանությունները հետագայում էլ շարունակեն քաղաքական կամք դրսևորել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքը, որը կառավարությունը ցանկանում է ներդնել: Ըստ այդմ՝ ՀՀ ցանկացած պետական պաշտոնյա և պետական պաշտոնի հավակնող ցանկացած մարդ ՀՀ-ում գործող լիազորված մարմնին պետք է տա նոտարական կարգով կնքված լիազորագիր, որ այդ մարմինն այդ պաշտոնյայի անունից աշխարհի ցանկացած տեղում կարող է փնտրել, գտնել ու արձանագրել իր ունեցած գույքի տեղը, ծավալը, տեղաբաշխումը և այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանրությանը:
«Օրինակը բերեմ ինձ վրա, եթե ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, պետք է պետական մարմնին տամ լիազորություն, որ նա աշխարհի ցանկացած վայրում հնարավորություն ունենա իմ անունից, որպես սեփականատիրոջ ներկայացուցիչ, ոչ թե որպես հետաքննության մարմին, օֆշորային, ոչ օֆշորային ցանկացած կետում փնտրել, տեղորոշել իմ կամ իմ հարազատների անունով գույքը և այդ մասին տեղեկություն տա հանրությանը»,- ասել էր Փաշինյանը:
Այն բոլոր պաշտոնյաները կամ պաշտոնի թեկնածուները, որոնք համապատասխան մարմնին հրաժարվում են այդպիսի լիազորագիր տալ, նրանք ուղղակի կզրկվեն Հայաստանում պաշտոն զբաղեցնելուց:
Վարուժան Հոկտանյանն ասում է, որ այս գործիքի ներդրումը բխում է իրական սեփականատերերի ինստիտուտից: Այս համակարգը ներդրված է որոշ երկրներում, Հոկտանյանն ասաց, որ ինքը ծանոթ է Անգլիայի ու Ուկրաինայի փորձին:
“Եթե լավ կիրարկվի, թղթի վրա չմնա, շատ արդյունավետ կլինի: Դրանով կբացահայտվեն իրական սեփականատերերը: Տարածված երևույթ է, որ պետական պաշտոնյաներն իրենց ընկերություններն ունեն, դա հերիք չէ, նաև անհավասար պայմաններ են ստեղծում իրենց ընկերությունների համար: Սա իսկապես լուրջ խնդիր է: Եվ եթե դա հնարավոր լինի բացահայտել, եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ այս իշխանությունները մինչև վերջ շարունակելու են այդ քաղաքական կամքը դրսևորել, այսինքն՝ դա չի սահմանափակվի միայն նախկին պաշտոնյաների վրա տարածվելով, այլև հետագայում էլ կկիրառվի, դա իսկապես լուրջ գործիք է»,- մեզ հետ զրույցում ասաց Հոկտանյանը:
Իհարկե, նրա խոսքով, կա տեխնիկական լուրջ խնդիր: Վարչապետն ասել է, որ կարող են ճշտել պաշտոնյայի՝ աշխարհի ցանկացած երկրում գտնվող միջոցների մասին տեղեկությունը: Բայց հարց է ծագում՝ աշխարհի ցանկացած երկրում որքանո՞վ պատրաստ կլինեն բացել այդ ինֆորմացիան: Խոսքն, ըստ Հոկտանյանի, հատկապես օֆշորային տարածքների մասին է:
«Եվ հետո, հիմա ժամանակակից տեխնոլոգիաներով շատ բարդ սխեմաներ են օգտագործվում՝ հետքը կորցնելու համար: Այսինքն՝ միայն Հայաստանը եթե փորձի ինչ-որ բան անել, չլինի գլոբալ երևույթ, գուցե արդյունքը մեծ չլինի: Ի դեպ, G20-ի ռեկոմենդացիաներից մեկը հենց դա էր, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և տարածումը աշխարհում: Սա մի երկրի, առավել ևս մեր նման փոքր ու ոչ կարևոր դերակատար հանդիսացող երկրի կողմից չի կարող լուծվել»,- ասաց նա:
Ներկայացնելով Մեծ Բրիտանիայի ու Ուկրաինայի փորձերը, որոնց ծանոթացել է տեղում, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Ուկրաինայում ասում էին՝ ռեգիստրներով բացահայտումը բավական խնդրահարույց էր դարձել, այնքան էլ արդյունավետ չէր: Ծանոթացել եմ նաև բրիտանական փորձին, կա էական տարբերություն, բրիտանացիների մոտ հիմնականում դա դրսի կոռումպացված տարբեր բարձրաստիճան գեներալներն են, ովքեր ուզում են փողերը լվանալ Բրիտանիայում: Այսինքն՝ դրսի մարդիկ են, և բրիտանական արդարադատության համակարգը փորձում է բացահայտել դրսի կոռումպացված գեներալներին: Երբ որ մենք նայում ենք ուկրաինական փորձը, իսկ մեզ մոտ կլինի ուկրաինական փորձը, որովհետև դժվար թե Հայաստանը դառնա այլ երկրների գեներալների գումարները լվանալու ցանկալի տեղ, Ուկրաինայում նրանք հենց տեղացի չինովնիկներն են, ովքեր ուզում են թաքցնել իրենց ապօրինի բիզսնեսը»,- ասաց նա:
Ըստ Հոկտանյանի՝ Հայաստանում էլ տասնամյակներով այդպես է եղել, ինչպես Ուկրաինայում, նախարարը կամ փոխնախարարը բիզնես ունի, ժողովուրդն աջ ու ձախ խոսում է այդ մասին, բայց ապացույցներ չկան:
«Ինչպես դասականը կասեր՝ թղթերով ամեն ինչ կարգին է: Եթե դա թղթի վրա մնա, եթե նոր իշխանություններն էլ այդ կլասիկի ցուցումներով առաջնորդվեն ու թղթերով ամեն ինչ կարգին ցույց տան, ոչինչ չի ստացվի, իսկ եթե քաղաքական կամք լինի, դա իսկապես շատ արդյունավետ ու լուրջ գործիք կլինի: Բայց եթե լինի ձևական, դա ուղղակի կվարկաբեկի ոչ միայն այդ լիազորագրի գաղափարը, այլ ընդհանրապես իրական սեփականատերերի ինստիտուտը լրիվ կվարկաբեկվի”,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01