Մեծարգո պարոն վարչապետ, Դուք և Ձեր քաղաքական թիմը, ի դեմս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, բազմիցս բարձրաձայնել եք, որ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալը բանտում հերթական մահկանացուն կնքողը չէ: Ցմահ դատապարտյալը պետք է ունենա ապրելու մոտիվացիա և դրական վարքագիծ, որի արդյունքում կներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման կամ կգործի ներման ինստիտուտը: Ցանկանում եմ Ձեզ հարցնել, թե ինչու ? մեր երկրում, հատկապես նոր` ժողովրդական իշխանությունների ձևավորումից հետո, այդ երկու` բացառապես օրենսդրական նորմերը չեն գործում: Թե? այդ ժողովրդահաճո հայտարարությունները զուտ ձևական բնույթ ունեին և նախատեսված էին ցմահ ազատազրկված դատապարտյալների լսարանը հանգստացնելու համար: Ինչու 2019 թվականին ներում չշնորհվեց ոչ մի դատապարտյալի, ինչու ոչ մեկը պայմանական վաղաժամկետ չազատվեց պատժի հետագա կրումից: Հույսեր, երազանքներ, ապրումներ և կրկին անփոփոխ դաժանությամբ խորացող Անդունդ, կենդանի Մահ: Նաև հարցնում եմ Ձեզ, ինչու են բոլոր իշխանություններն իրար նման ու դաժան: Թե սա ցմահ դատապարտյալներիս` արդեն իսկ կործանված մարդկանցս նկատմամբ կիրառվող առավել դաժան, 21 - րդ դարի հոգեբանական ոչնչացման նոր պատժատեսակ է, թե? մենք այլևս գոյություն չունենք ՀՀ մարդ - արարածների թվում: Հուսով եմ, և դեռ ուզում եմ հավատալ Ձեզ, հավատալ լեգիտիմ վարչապետի և նախարարի արած հայտարարություններին, որ կփոխեք Ձեր վերաբերմունքը և քաղաքականությունը մեր նկատմամբ. Հույսը վեջում է մեռնում: Կենդանի գերեզմանոցից , ցմահ ազատազրկման° դատապարտված դատապարտյալ ` Ստեփան Գրիգորյան
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44