ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության մարզերում անցկացնում է կենդանիների սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում մարզպետարանների, համայնքապետարանների, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժներին ՍԱՏՄ մասնագետները կներկայացնեն այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման կամ դրանց վերացման համար:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իրազեկումը մեկնարկել է Տավուշի մարզից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է, այն վտանգները, որոնք սպառնում են մարդուն կենդանական հիվանդությունների առկայության դեպքում:
«Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է: Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում. մենք սա պետք է խորապես գիտակցենք և անենք ամեն ինչ անհարկի հետևանքներից խուսափելու համար»,- ասել է նա: Բանախոսը նաև զգուշացրել է այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլև պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն:
ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մասնակիցներին հորդորել է կենդանիների հիվանդություններին, անասնակերի որակին ու անվտանգությանը, անասնաբուժական դեղերին ու դրանց առնչվող խնդիրների հետ կապված ցանկացած հարցով դիմել տեսչական մարմնի մասնագետներին:
Նա վստահեցրել է, որ դիմողները կստանան անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22