Երկու շաբաթ շարունակ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին առցանց ծանոթանալու և ներկայացնելու իրենց դիտողություններն ու առաջարկները Երևանի 2018թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվությունների մասին:
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային բաց լսումներին մասնակցեցին անհատ քաղաքացիներ, նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Վերջին ամիսներին քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքները նկատելի են և գնահատելի: Սակայն քաղաքային խնդիրները միայն քաղաքային իշխանության ուսերին պետք է չլինեն: Մեզնից յուրաքանչյուրն իր չափով պետք է մասնակցի դրանց լուծմանը»,- նշել է քննարկման մասնակից Վահե Գարոյանը:
Պատասխանելով քաղաքացիների՝ վթարային շենքերի խնդրի վերաբերյալ հարցին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նկատեց, որ մայրաքաղաքում առկա ավելի քան 6000 բազմաբնակարան բնակելի շենքերից այս պահին առկա տեղեկատվությամբ 4-րդ կարգի վթարային է շուրջ 10-15 շենք:
«Այս խնդիրը քաղաքապետարանը միայն իր միջոցներով չի կարող ամբողջությամբ լուծել: Անհրաժեշտ են բավական մեծ միջոցներ: Առկա բնակարանային ֆոնդից առաջիկայում բնակարաններ կհատկացվեն Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար: Ցավոք, դրանով, մեր բնակարանային ֆոնդը կսպառվի»,-նշել է Հայկ Սարգսյանը:
Անդրադառնալով կառուցված թեքահարթակների թերություններին՝ փոխքաղաքապետը նկատեց, որ խնդրին քաջատեղյակ է և այդ իսկ պատճառով այս տարի ծրագրում հստակ նշվել են անհրաժեշտ բոլոր չափորոշիչները: Զգուշացվել են նաև շինարարական կազմակերպությունները: Լրացուցիչ առաջարկներ ունենալու դեպքում Հայկ Սարգսյանը խնդրեց դրանք փոխանցել աշխատակազմին:
Հանրային քննարկման ընթացքում քաղաքացիները ներկայացրեցին նաև քաղաքային տնտեսության վերաբերյալ մի շարք այլ հարցեր:
Մասնավորապես «Արդյո՞ք առկա են բյուջեում բավարար միջոցներ՝ վերելակային հիմնախնդիրը լուծելու համար» հարցի առնչությամբ փոխքաղաքապետն ընդգծեց, որ վերելակների պատշաճ շահագործման համար միջոցներ կան: Ինչ վերաբերում է վերելակների փոխարինման ծրագրին, ապա այն նախատեսվում է առաջիկա տարիների համար և այլ միջոցների ներգրավմամբ: Հարցերը նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, բակային տարածքների բարեկարգման, ստորգետնյա ավտոտնակների կառուցման և ապօրինի շինությունների քանդման մասին էին:
Քաղաքացիներից մեկն էլ առաջարկեց քաղաքի կենցաղային անվտանգության խնդրին ուշադրություն դարձնել:
Ամփոփելով քննարկումը՝ Երևանի փոխքաղաքապետը նկատեց, որ քաղաքային ծրագրերում այսուհետ կարևոր շեշտադրում է արվելու աշխատանքների որակին, ինչը տեսանելի կլինի նաև բնակիչների համար: Առաջիկայում հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի, այնուհետ Ավագանու քննարկմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01