Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը: Այս մասին հայտնեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբից: Էլմիրա Հեքեքյանը շուրջ 43 տարի նվիրել է հայկական հեռուստատեսության կայացմանն ու զարգացմանը:
Ստեղծագործական առաջին քայլերը, որպես դերասանուհի, կատարել է Բաքվի Երեմյանի անվան հայկական պետական թատրոնում՝ մարմնավորելով Սոնայի դերը Շիրվանզադեի «Չար ոգիում», Ադայի դերը՝ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» բեմադրությունում`որպես Վահրամ Փափազյանի զուգընկեր:
Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում ուսանելու տարիներին միակ՝ Գրիբոյեդովի անվան թոշակառուն էր: Դեռ ուսանողական տարիներից (1948 թվական), թղթակցել է ռադիոկոմիտեի լուրերի բաժնին, անդամակցել Հայաստանի Թատերական գործիչների միությանը: 1953 թվականին ռեժիսորի կարիերան սկսել է Գորիսի, ապա՝ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոններում:
1957 թվականից Էլմիրա Հեքեքյանի կյանքն ընդմիշտ կապվում է հայկական հեռուստատեսության հետ. բեմադրություններ, սցենարներ, 50-ից ավելի հեղինակային հաղորդաշարեր, փաստավավերագրական ֆիլմեր՝ «Մեր տան պատիվը», «Հասմիկ» հանդես, «Վարք ու բարք», «Գեղարվեստ», «Թատերական մանրանվագներ», «Թատերական հուշեր», «Համաշխարհային թատրոնի պատմության էջերից», «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում»: Նրա հաղորդումները մշտապես արժանանում էին «Շաբաթվա», «Ամսվա», «Տարվա լավագույն հաղորդում» կոչմանը:
1964 թվականին նրա նկարահանած «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է» կինոնկարն առաջին միջազգային դափնիներն է բերել հայկական հեռուստատեսությանը՝ նույն թվականին արժանանալով Համամիութենական, իսկ 65-ին՝ Պրահաի միջազգային կինոփառատոների Առաջին մրցանակներին:
«Եթերում Երևանն է» իր գրքում Ստեփան Մարուքյանը գրում է. «Էլմիրա Հեքեքյանը կարճ ժամանակամիջոցում ստեղծեց յուրօրինակ, հիշարժան հաղորդումներ, որոնք իբրև նոր խոսք գնահատվեցին հեռուստատեսային արվեստում»:
1960-ականներին երկու տեսախցիկով եռակի էքսպոզիցիա ստանալը ռեժիսոր Հեքեքյանի տեխնիկական նորարարությունն էր, իսկ Ջորդանո Բրունոյի դրամատուրգիան բացահայտելն ու նրա «Մոմակալը» պիեսը բեմադրելը՝ համամիութենական մասշտաբի իրադարձություն և համաշխարհային պրեմիերա:
«3000-րդ հերոսուհի մայր» հաղորդման համար Է. Հեքեքյանը պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1967):
1969 թվականին Էլմիրա Հեքեքյանին շնորհվել է համամիութենական հեռուստատեսությամբ հաստատված բարձրագույն կարգի ռեժիսորի որակավորում:
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ 65 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ որպես թատերական մանկավարժ, իսկ 38 տարի անմնացորդ նվիրումով ծառայել է Հեռուստառադիոյի կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերին:
Մեծ հայրենասեր Էլմիրա Հեքեքյանը պարբերաբար օգնել է Սպիտակի, Վանաձորի և Գյումրիի աղետյալներին, նեցուկ կանգնել Շահումյանի, Գետաշենի փախստականներին: Արցախյան պատերազմի հենց սկզբից Ստեփանակերտի հանրապետական մանկական հիվանդանոցում 3000 երեխաների համար ստեղծել է կաթնախոհանոց:
Էլմիրա Հեքեքյանը 2-րդ աշխարհամարտի կամավոր մասնակից է:
Մեծապես կարևորելով անկախ Հայաստանում ապրող սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության դերը՝ Մոնթե Մելքոնյան, Փոքր Մհեր, Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանների մշտական հյուրն էր Հայաստանի Փոքրիկ երգիչների հետ միասին:
Պարգևատրվել է 14 աշխատանքային, զինվորական, հոբելյանական մեդալներով, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարությունների, Թատերական գործիչների միության Ոսկե մեդալներով: Երեք միջազգային մրցույթների դափնեկիր է, Բնական գիտությունների եվրոպական (Գերմանիա), ռուսական և ՀՀ տեխնոլոգիական ակադեմիաների իսկական անդամ, Հեռուստատեսության և Ռադիոյի պատվավոր ակադեմիկոս:
Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով: Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, գեղեցիկը, զավակներն ու հոգեզավակը՝ Հայկական հեռուստատեսությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01