ARM | RUS |

Որտեղ կա «հեղափոխական արդարադատություն», կապիտալն անորոշ է. Վաչե Գաբրիելյան․ News.am

20.02.19 | 22:37

Այնտեղ, որտեղ կան «հեղափոխական արդարադատության» տարրեր, կապիտալը անորոշության մեջ է։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսրանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։

– Պարոն Գաբրիելյան, ինչպես եք գնահատում հարկային օրենսգրքի փոփոխությունները՝ հատկապես հաշվի առնելով, որ դա սկիզբ է առել դեռնախորդ իշխանության ժամանակ: Ո՞րն է նոր հարկային օրենսգրքի գաղափարաբանությունը, տրամաբանությունը: Ի՞նչ խնդիր է այն լուծելու:

– Հարկային օրենսգրքում նախատեսված որոշ փոփոխություններ կիրարկման արդյունքում առաջ եղած խնդիրներին են պատասխանում, որոշ փոփոխություններ ունեն ներդաշնակեցնող բնույթ, որոշ դրույթներ նորամուծություններ են: Առաջինը սովորաբար դրական է, քանի որ օրենքը պետք է պրակտիկայով փորձարկված եւ աշխատող լինի: Երկրորդն ապահովում են տարբեր հարկերի համադրելիությունը, որպեսզի մի հարկի հաշվին մյուսից խուսափել չլինի. Վերջապես, երրորդը միտված է քաղաքականության փոփոխություններին:

Թեեւ չեմ կարող ասել 100 տոկոս վստահությամբ, նախկին քննարկումներից չեմ մտաբերում միայն միկրոձեռնարկությունների լուծումը: Այդ լուծումը, սակայն, տեղավորվում է հարկային տարբեր ռեժիմների հնարավորինս նվազեցման նախկինում եւս հետապնդվող քաղաքականության մեջ։ Միաժամանակ ուզում եմ նշել որ վերջնական որոշումներ շատ հարցերի վերաբերյալ առկա չէին։

Եթե կարճ ձեւակերպեմ փոփոխությունների գաղափարաբանության իմ ընկալումը, ապա այն ուղղակի հարկերի զգալի ցածրացման միջոցով ներդրումների եւ տնտեսական ակտիվության խթանումն է՝ հարկային եկամուտների պակասը հնարավորինս վերականգնելով անուղղակի, մասնավորապես, ակցիզային հարկերի ավելացման շնորհիվ։ Դե ֆակտո, անգամ որոշակի եկամտային ռիսկեր ստանձնելու գնով, իշխանություններն ամեն կերպ ձգտում են խրախուսել տնտեսական աճը։

Ես վերջնական հաշվարկները չեմ տեսել, սակայն կարծում եմ որ առկա են եկամտային չեզոքության, այսինքն՝ հարկային նույն եկամուտներն ունենալու, ռիսկեր։ Մասնավորապես, ակցիզային հարկերի բարձրացումը, լինի այն հարկադրույքների բարձրացում, թե նոր ապրանքների ընդգրկումը, միշտ չէ, որ բերում է համաչափ եկամտային աճի: Ավելացված արժեքի շեմը շատ բարձր՝ 115 մլն դրամ շրջանառությունը թողնելը (աշխարհում հինգերորդ ցուցանիշը), եկամուտների նվազումից բացի նաեւ որոշակի խնդիրներ է ստեղծում տնտեսությունում, քանի որ փոքր ընկերություններին դարձնում է ոչ ցանկալի գործընկեր խոշորների համար, քանի որ նրանք ի վիճակի չեն լինում դեբետագրել մանր արտադրողից ձեռք բերված ապրանքի գնում առկա ԱԱՀ-ը։

Գիտեք, որ թեեւ տնտեսությունում ռեսուրսների տեղաբաշխման տեսակետից այն ավելի արդյունավետ է, ես խնդրահարույց եմ համարում եկամտահարկի պրոգրեսիվությունը վերացնելը։ Տնտեսական աճը չխաթարելու եւ հարկային արդարացիությունը համադրող հարկման տեսական լավագույն լուծումն, ըստ իս, տեղական ինքնակառավարման բյուջեներ գնացող շուկայական արժեքի վրա հիմնված գույքահարկի համակարգն է։ Նման դրույթ առկա է կառավարության ծրագրում։ Հուսով եմ, որ դրա վաղուց սկսված նախապատրաստական աշխատանքները մոտ ապագայում կավարտվեն եւ կառավարությունն այդ նախագիծը եւս շուտով կներկայացնի հանրության դատին։

– Ի՞նչ պետք է անել երկիր ներդրումներ ներգրավելու համար: Ինչո՞ւ նման հոսք հիմա չկա եւ երբ կարող ենք ակնկալել այդպիսի ներդրումներ:

– Չնայած 2017-18 թթ․որոշակի ակտիվացմանը, ներդրումների պակասը նոր միտում չէ եւայդ միտումը շատ արագ չի փոխվի։ Քաղաքական փոփոխություններով պայմանավորված, հատկապես արտաքին ներդրողները դեռեւս զգուշավոր կլինեն Հայաստանի վերաբերյալ։ Խնդիրն այն չէ, որ նրանք չեն վստահում իշխանությունների բարի կամքին եւ խոստումներին, կամ որ իշխանությունները բավարար ջանք ու եռանդ չեն ներդնում ներդրումներ ներգրավելու համար։ Շատ կամ քիչ, այս երկու գործոնն էլ առկա են։

Խնդիրը ներդրումների խողովակներն են։ Որպես կանոն, ներդրումների շատ ցածր տոկոսն է լինում 100 տոկոսանոց ուղղակի ներդրումներ. Դրանք հիմնականում լինում են ցածր մասնաբաժնով՝ արժեթղթերում եւ կոչվում պորտֆելային, կամ ավելի մեծ մասնաբաժնով, սակայն անպայման լոկալ գործընկերոջ հետ՝ ռիսկերը կիսելու եւ կառավարելու նպատակով։ Հիմա տեղական կապիտալին տիրապետող հնարավոր գործընկերների (որոնցից շատերն ազդեցիկ էին նախկին իշխանության օրոք) եւ նրանց հնարավոր ակտիվների (շենք, շինություն, գործարան, հող եւ այլն) հետ կապված անորոշության խնդիրներ կան։ Հնարավոր գործընկերները հաճախ վստահ չեն՝ այդ ակտիվները կարելի՞ է գնել, դրանց վրա միասին ինչ-որ բան կառուցել, թե՞ դրանք կարող են ինչ-որ պահի ապօրինի ճանաչվել կամ ծանրաբեռնվել հարկային կամ այլ պարտավորություններով (օրինակ, հայտնաբերվեն նոր համասեփականատերեր)։

Սա հայկական առանձնահատկություն չէ։ Ցանկացած նոր իշխանություն, հատկապես ժողովրդական ալիքով փոփոխություններից հետո, նորովի է մեկնաբանում կապիտալի՝ երկրում հավասար հնարավորությունների հարցը։ Որոշ երկրներում դա ձեւակերպվում է «այսուհետ բոլորի համար հավասար» պայմաններով, որոշ երկրներում «հեղափոխական արդարադատությունը» ջանում է ինչ-որ մի բանաձեւով վերականգնել իր պատկերացումներով խաթարված արդարությունը։ Բոլոր այն տեղերում, որտեղ կան «հեղափոխական արդարադատության» տարրեր (օրինակ, հանկարծակի կամավոր վճարումներ պետական բյուջե) կամ հեռանկար, կապիտալը (այդ թվում հաճախ կոնկրետ գույքը) գտնվում է անորոշության մեջ։

Անորոշության մեջ գտնվող կապիտալը չի կարողանում գտնել գործընկեր։ Եթե այդպիսի կապիտալը շատ է, նա ոչ միայն նոր գործընկեր շատ դժվար է գտնում, այլեւ ներքին ներդրումներ հապաղում է կատարել։ Լրահոսից կարելի է ենթադրել, որ շատ խոշոր տնտեսվարողների վերաբերյալ հարուցված են գործեր (հավանաբար օբյեկտիվ հիմքերով): Դրանցում առկա պարտավորությունների ճշտումը կարող է պահանջել բազմաթիվ ամիսներ, քանի որ անգամ զանցանքի 100 տոկոսով ճշմարիտ լինելու պարագայում հաշվարկները կարող են էապես տարբերվել եւ ի վերջո կարգավորվել միայն դատարանում։

Միաժամանակ, ի տարբերություն խոշոր տնտեսվարողների, բազմաթիվ փոքր եւ միջին տնտեսվարողներ հավատում են ընդլայնման հնարավորությանը, նրանց մոտ առկա է որոշակի ոգեւորություն եւ նրանք սեփական շահույթի եւ բանկային վարկերի հաշվին գնալու են ընդարձակման։ Սա նշանակում է, որ կլինի ներդրումների որոշակի ծավալ՝ հիմնականում ի հաշիվ բազմաթիվ փոքրածավալ ներդրումների։Խոշոր ներդրումային ծրագրերը մոտ ապագայում թեեւ ոչ անհնար, սակայն քիչ հավանական են։

– Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությանը»: Արդյոք խզում չկա հայտարարվող տնտեսական հեղափոխության եւ 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումների միջեւ:

– Հեղափոխություն, որպես կանոն, իշխանությունները չեն անում, անում է ժողովուրդը, տվյալ պարագայում՝ տնտեսվարողները։ Իշխանությունը կարող է իրականացնել ծրագրեր, որոնք կարող են նպաստել տնտեսվարողների առավել արտադրողական լինելուն, բայց երեւի թե ոչ հեղափոխություն անել։

Ընդհանրապես, դժվար է սահմանել հեղափոխությունը, հատկապես տնտեսական հեղափոխությունը։ Քանի որ ինձ համար հստակ չեն այդ հասկացության չափորոշիչները, ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց։ Եկեք այս նախաձեռնությունը դիտարկենք որպես ժողովրդին տնտեսական ճակատում մոբիլիզացնելու եւ ուղղորդելու կոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»...

10:45

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01