Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: Համաձայնագրի կնքմանը հավանություն տալու նպատակով վաղը՝ փետրվարի 21-ին, այն կքննարկվի կառավարության նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ են ընտրվել Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերը։
Ծրագրի նպատակներն են.
1) աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում,
2) թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, և
3) խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար:
Ծրագիրը կնպաստի ներդրումային և բարձր հավելյալ արժեքով գյուղատնտեսական և նորարարական զբոսաշրջության ոլորտի վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Ստեղծարար կենտրոնի միջոցով ստեղծարար ոլորտներում (դիզայն, աուդիոտեսողական ոլորտ և նորարարություն) ձեռնարկատիրական տաղանդ ունեցող նոր սերունդ դաստիարակելուն, միջազգային շուկա միտված ներդրումային և նորարարական տեխնոլոգիական վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Շիրակի մարզում ձմեռային մարզական հաստատությունների հիմնմանը, գյուղատնտեսական ոլորտում տեղական և միջազգային մակարդակում մրցունակ ընկերությունների արագ զարգացմանը, զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների և ստեղծարար ոլորտների արագ զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության, կայունության և արտահանման հնարավորությունները մեծացնելու համար հատուկ որակ ունեցող ենթակառուցվածքի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային շրջաններում ոռոգման բարելավմանը, զբոսաշրջության և նորարարության ոլորտի շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական մարքեթինգային շրջանակի մշակմանը:
Ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնել ամենախոցելի խմբերի և թիրախային շրջանների անհատների նկատմամբ անհավասարությունները:
Ծրագրով նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով:
Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո:
Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01