Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մի քաղաքացուհի ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Ռոյալ» խաղատանը նախկին նախագահների, պաշտոնյաների և օլիգարխների թիկնապահները մի խումբ մարդկանց պատանդ են վերցրել ու դանակի սպառնալիքի տակ նրանց մոտ եղած փողերն ու ոսկյա զարդերը վերցրել են:
Մինչ ոստիկանությունը կգնար ահազանգի հետքերով, հերթական ահազանգն է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ իրեն պատանդ են պահել և ատրճանակով ուզել են իրեն խփել:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ միասին, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգի հեղինակներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ Վարսենիկ Դ.-ն և Արա Մ.-ն:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Արա Մ.-ն կնոջն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել՝ փորձելով այդ կերպ արդարացնել «Ռոյալ» խաղատանը իր կողմից խոշոր գումար պարտվելու հանգամանքը:
Ամուսինները ոստիկանությունում հայտնել են նաև, որ ահազանգերում նշված տեղեկությունները Արա Մ.-ի կողմից մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01