ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1986թ. ծնված տղամարդը, ով վարձակալական հիմունքներով բնակվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում, 2018թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր սենյակի հարևանությամբ բնակվող մեկ այլ վարձակալի սենյակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 104 000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, 32-ամյա տղամարդը, 2018թ. հոկտեմբերին ծանոթանալով Արմավիրի մարզի մի բնակչուհու հետ, այցելել է վերջինիս տուն և մի քանի օր բնակվել նրա տանը: Այդ ընթացքում տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը միայնակ լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է տանտիրուհու հարևանուհուն պատկանող «Սամսունգ Սմարթ» մոդելի զգալի չափերի՝ 135 000 ՀՀ դրամ արժողությամբ հեռուստացույցը, որը նույն օրը վաճառել է, իսկ ստացված գումարը՝ յուրացրել:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. օգոստոսին օրավարձով աշխատանքի անցնելով Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներից մեկի հողամասում և միաժամանակ բնակվելով նույն հողամասում գտնվող տնակում՝ 32-ամյա տղամարդը յուրացման եղանակով հափշտակել է իր պահպանությանը հանձնված և վստահված, տարածքում գտնվող և հիշյալ հողամասի սեփականատիրոջը պատկանող խոշոր չափի` ընդհանուր 691 000 ՀՀ դրամ արժողությամբ, տարբեր տեսակի իրեր:
Մեկ այլ դեպքով էլ տղամարդը, 2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Սևանի փողոցի շենքերից մեկի բակում հանդիպելով Երևան քաղաքի մի բնակչի հետ, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս «Օպել աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան 10 օր շահագործելու վերաբերյալ՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով իրեն վստահված հիշյալ ավտոմեքենան:
Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով), 177-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` 2 դրվագ (խոշոր չափերով յուրացում):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44