Լինում են, իհարկե, նվերներ, բայց դրանք երկու տեսակի են՝ սիմվոլիկ և թանկարժեք. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն էլ նվերներ ստանո՞ւմ է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ իր կաբինետ տարբեր նվերներ են տանում, և ինքը ստիպված է միջոցներ ձեռնարկել դրա դեմ:
«Լինում են սիմվոլիկ նվերներ, այսինքն` որևէ հայկական արտադրության իր, որ արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, որ դա ես կրեմ, որը մեծ արժեք չունի, և լինում են արժեքավոր նվերներ: Իմ փորձից ելնելով` ես արժեքավոր նվերները նույն կերպ դնում եմ ու հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, Դուք ինձ նվիրել եք, բայց ես դա չեմ կարող ընդունել: Սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ ու աշխատում եմ օգտագործել հայկական արտադրանքը գովազդելու շրջանակում»,-ասաց նա:
Աննա Հակոբյանից հետաքրքրվեցին, թե որպես ՀՀ վարչապետի տիկին, բարեխոսե՞լ է երբևէ ամուսնու մոտ իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու համար, ինչպես մամուլում է նշվում, նա հերքեց:
«Անձնական օրինակով կարող եմ ասել: Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, ռեպորտաժներ, առավել ևս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատությունների են արժանացել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում եմ, կկարդան և կծիծաղեն ինձ վրա: Դա եղել է իմ մեծագույն վախը լրագրողական գործունեության ընթացքում: Ինչ գրել եմ, մինչև վերջին կաթիլը ճշտել եմ այն հիմքերը, որոնք թույլ են տալիս իշխանության հասցեին քննադատական որևէ խոսք ասել:
Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը, հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, բայց մշտապես մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա, որ որևէ մեկը ծիծաղի իմ գրածի վրա»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01