Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող տրակտորի շահագործման գնացուցակ՝ 1 հեկտար հողատարածքը վարելու համար 30, հարթեցնելու համար 20, իսկ տնամերձը վարելու և հարթեցնելու համար 8 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը բնակչության շրջանում տեղեկություններ է տարածել, որ տրակտորի շահագործման դիմաց տրվող փողը մուտքագրվում է համայնքի բյուջե՝ օգտագործվելով և՛ համայնքի կարիքների, և՛ տրակտորի վերանորոգման համար։ Սակայն, գումարները չեն մուտքագրվել համայնքի բյուջե․ համայնքի ղեկավարը փողը ծախսել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար։ Միայն 2017-2018 թվականներին տրակտորն օգտագործել ցանկացողներից համայնքապետարանի տեղական տուրքերի և վճարների հարկման առաջատար մասնագետը հավաքագրել է ընդհանուր մոտ 1.000.000 դրամ, որը չի մուտքագրվել համայնքի բյուջե՝ ծախսվելով համայնքի ղեկավարի կողմից։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և կատարվում է նախաքննություն։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44