ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մյուս 6 համայնքներում աշխատատեղեր կստեղծվեն 2019թ. ընթացքում: «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքների բնակիչների կյանքը փոխելն է: «Մենք հավատում ենք, որ համայնքն ուժեղ է, եթե համայնքի յուրաքանչյուր անհատն է ուժեղ: Ծրագիրն ունի հստակ թիրախներ, բայց բացի թիրախներից, ծրագրի փիլիսոփայության ամենակարևոր փուլն այն է, որ մենք օգնում ենք համայնքներին որոշել իրենց կարիքները, և կախված այդ կարիքներից, մենք նոր սկսում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մեր համար ամենակարևորը մարդու կյանքը փոխելն է, որովհետև, եթե թեկուզ մեկ ընտանիք մեր ծրագրի արդյունքում սկսի լավ ապրել, և որոշի մնալ համայնքում, ապա կհամարենք, որ ծրագիրը հաջողվել է»,- ասաց Տիրատուրյանը: Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, սակայն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի խոսքով՝ իրենք հստակ պահանջ են դնում գյուղացիների առջև՝ ներդրման դեպքում համաֆինանսավորել ոչ պակաս, քան ընդհանուր բյուջեի 20%-ի չափով: «Մենք չենք վախենում, ընդհակառակը՝ միտումնավոր գնում ենք այն գյուղերը, որտեղ դժվար է և վտանգավոր: Դրանք 45 բնակավայրեր են, որոնք գտնվում են սահմանային գոտում, հաճախ ենթարկվում են գնդակոծման, որտեղ գյուղացիների համար հեշտ չէ: Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակը աշխատատեղերի ստեղծումն է: Անել այնպես, որպեսզի գյուղացիները մնան իրենց համայնքներում և չարտագաղթեն: Անել այնպես, որ նրանք հաստատուն եկամտի աղբյուր ունենան»,- նշեց Մարիասինը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ քննարկվում է ծրագրի շարունակականության հարցը: «Մենք կարևորում ենք ծրագրի հատկապես տնտեսական զարգացման ուղղվածությունը, և այն հանգամանքը, որ այն աշխատում է մեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերում: Այժմ ՄԱԶԾ-ի հետ քննարկում ենք այս ծրագիրը շարունակական դարձնելու և դեպի Գեղարքունիքի մարզ ընդարձակելու հնարավորությունը»,- ասաց Տերտերյանը: ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը մեկնարկել է 2015-ին: Այն հնգամյա ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցել համայնքային զարգացմանը: Ծրագիրը գործում է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքում: Բյուջեն 5 մլն դոլար է: Դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է, ազգային գործընկերը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01