ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Երևան-Կենտրոն» ՔՀԿ-ում պահվող կալանավոր Արթուր Վարդանյանի առողջական վիճակին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի և պատգամավորի համար:
Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին և խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն և ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպանները միջնորդություն գրեն և իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ: Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետև նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել և ոչ այն պատճառով, որ հացադուլ էլ հայտարարել, այլ իր հիվանդության պատճառով և նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Արթուրը այլևս սայլակի վրա է տեղաշարժվում և հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսևորենք և թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տևական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որևէ մեկը չէր արձագանքում»:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01