Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ: Այս առնչությամբ, քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երեւանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ:
Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տեւական ժամանակ խոսում էին Աջափնյակում եւս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու եւ մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:
«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր եւ բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի եւ նոր կայարանի կառուցումը»,- նշում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Մեր բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր աժեքներ քաղաքում եւ նոր ենթակառուցվածքներ:
Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- նշում է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարեւանությամբ առեւտրի կենտրոնի կառուցում եւ տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:
«Օրինակ, կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առեւտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասում է Մեսչյանը:
«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարեւանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր եւ դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանյին ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշում է փոխքաղաքապետը:
Համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաեւ գործարար Արսեն Իսկանդարյանը:
«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ եւ ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- ասում է Արսեն Իսկանդարյանը:
«Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության եւ ժամկետների մեջ»,- ասում է Հայկ Սարգսյանը
«Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետեւ ծրագիրը շատ լուրջ է եւ շատ կարեւոր երեւանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»,- հավելում է Մեսչյանը:
«Բարեկամությունից» «Աջափնյակ». Երեւանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:
Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռեւս Խորհրդային Միության տարիներին եւ մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:
Երկար ժամանակ ցանկանալուց ու տեւական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի անվտանգ երթեւեկը:



13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01