Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում նախօրեին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել Արցախի ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ: Համապատասխան միջոցառումների արդյունքում ուղենշվել են հավանական պատերազմական իրադրությունում զորատեսակների ու ծառայությունների գործողությունները, մասնավորապես ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման և նստեցման շրջանների զբաղեցման հարցերում: Շտաբային մարզումների շրջանակներում խաղարկվել են նաև հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող մարտական տարաբնույթ դրվագներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շտաբային մարզումների ընթացքին փետրվարի 23-ին հետևել է նաև բանակի միավորումներից մեկում, որտեղ համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը: Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44