Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով բիզնեսի համար բարենպաստ միջավայր է ստեղծում: Այս մասին Լոռու մարզում ներդրումային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հարկային բարեփոխումներն արվում են և վարչարարական, և դրույքաչափերի նվազեցման ուղղություններով: «Վարչարարական ուղղությամբ բարեփոխումները նշանակում են, որ կանոնները բոլորի համար պետք է լինեն հավասար, պարզ և արհեստական խոչընդոտներ չստեղծեն բիզնեսի համար:
Համահավասարության կիրառությունը գործընթաց է, որ պետք է անցնել, մենք հասկանում ենք, որ հարկային վերահսկողությանը մասնակցում են բազմահազար մարդիկ, տարբեր համայնքներում: Եվ յուրաքանչյուրի վարքագծից է կախված, որ այդ ստացված ուղերձը, որ պետք է բոլորին հավասար վերաբերվել ու չխոչընդոտել, տեղ հասնի մինչև ներքևի օղակ»,- ասաց նա:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօր էլ գործող հարկային դրույքաչափերն էական խոչընդոտ չեն գործարարների համար, որովհետև Հայաստանում եղած հարկային դրույքաչափերը միջազգային առումով բարձր չեն: «Բայց դուք գիտեք, որ կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ, առաջիկա նիստում կքննարկվի և կուղարկվի Ազգային ժողով: Նախատեսվում են էլ ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, նախատեսվում է միկրոբիզնեսը, մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառությունն ազատել հարկերից: Նախատեսվում է, որ եկամտային հարկին դրույքաչափերը պետք է իջեցվեն, նաև շահութահարկի դրույքաչափերը պետք է իջեցվեն: Բոլորը միասին նշանակում է, որ ներդրումները Հայաստանում լինելու են ավելի գրավիչ, և ավելի արագ են լինելու սպասված շահույթները, քան մինչ այժմ»,- ասաց նախարարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01