Յուրաքանչյուր ծրագրի իրականացման գրավչությունըորոշում է մասնակիցը. ես չեմ կարող գնահատական տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Իմ այն գործընկերները, որոնք որոշակի քննարկումներ ունեցել են այս 50 ծրագրերի ուսումնասիրությանը, ասում են, որ հետաքրքիր բաներ կան: Հարկային փոփոխություններն արվում են եւ վարչարարական եւ քաղաքական ուղղություններով: Վարչարարական ուղղությամբ փոփոխությունները նշանակում են, որ պայմանները լինելու են բոլորի համար հավասար, կանոնները լինեն պարզ եւ արհեստական խոչընդոտներ չստեղծեն բիզնեսի համար:
Հարկային դրույքաչափերը էական խոչընդոտ չեն, որովհետեւ հայաստանյան հարկային դրույքաչափերը բարձր չեն միջազգային համեմատություններում: Նախատեսվում են փոփոխություններ, որոնք էլ ավելի բարենպաստ պայմաններ կապահովեն: Միկրոբիզնեսն ազատվում է հարկերից, եկամտային հարկն ու շահութահարկը կիջնեն, ինչը նշանակում է, որ ներդրումները Հայաստանում լինելու են ավելի գրավիչ եւ ավելի արագ են թույլ տալու, որ այդ ներդրումները հատուցվեն եւ ապահովեն սպասված շահույթներ»,-ասաց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ եթե լինում են գործարարներ, որոնք ունեն կոնկրետ հարցեր, իրենք քննարկում են. «8-ի փոխարեն աշխատում ենք 12 եւ ավելի ժամ, բայց երբեմն դա էլ չի բավականացնում բոլոր հարցերին արձագանքելու համար: Որեւէ հարց անարձագանք չի մնում: Եթե ոչ այսօր, վաղը ժամանակ գտնում ենք այդ հանդիպումների համար»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01