Փետրվարի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում գտնվող մանկապարտեզի մոտ կռիվ է։ Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռված եւ այլ վերքերով բուժօգնության է ընդունվել մանկապարտեզի 50-ամյա պահակը: Ըստ տուժածի՝ իրեն ծեծել էին։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա էլ, կեսգիշերն անց, ժամը 00.05-ին, Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու 6 շենքի մոտից, կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Էդուարդ Հ․-ին։ Պարզվել է, որ ժ.21.00-ին, Հասրաթյան 1 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, Էդուարդ Հ․-ն բռունցքներով ու ոտքերով, լինգով ու դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մարմնին, իսկ նրա ընկերուհին ձեռքերով հարվածել է տուժածի դեմքին։
Ժամը 01.10-ին տուժողից հաղորդում է ընդունվել:
Ժամը 03.15-ին ոստիկանները հաղորդում են ընդունել նաեւ Էդուարդ Հ․-ից։ Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ պահակը շամփուրով հարվածել է իր գլխին՝ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ընկերուհու անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Հանցագործության գործիք դանակն ու լինգն առգրավված են:
Նախապատրաստվում են նյութեր:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44