l Քաղաքականության մեջ հաճախ է հանդիպում, երբ քաղաքական գործիչները սկզբում մի հայտարարություն են անում, ապա լրիվ ուրիշ քայլ: Այսպիսին էին Ուինսթոն Չերչիլը, Շարլ Դը Գոլը: Այս տրամաբանության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դասական քաղաքական գործիչ է, միայն թե Փաշինյանի հերոսը կարծես թե Հովհաննես Թումանյանն է: Մինչեւ իշխանության գալը նա կենաց մահու կռիվ էր տալիս տեսախցիկների ու կարմիր գծերի դեմ, հայտարարում էր, թե տեսախցիկներն ու կարմիր գծերը հանվելու են: Իշխանության գալուց 11 ամիս անց կարմիր գծերն էլ են տեղում, տեսախցիկներն էլ: Ավելին, ոստիկանության հաղորդմամբ՝ տեսախցիկների թիվը ավելանալու է: Մինչեւ իշխանության գալը Փաշինյան Նիկոլը պատերազմում էր ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը պատմեց ժողովրդին, թե որքան ապահով ձեռքերում են իրենց գումարները պահվելու: Մինչեւ իշխանության գալը պատգամավոր Փաշինյան Նիկոլը սարսափելի խղճի խայթ էր զգում խանութներում կուտակված տատիկ-պապիկների նիսյաների ցուցակից, խոստանում էր, որ Հայաստանում այլեւս գեթ մեկ աղքատ չի լինելու: Իշխանության գալուց 11 ամիս անց հայրենակիցների աղքատությունը վարչապետի խղճին այլեւս ահազանգ չի հնչեցնում: Ժողովրդին սարքել է չոբան՝ ուղարկում է ոչխար պահելու, թե՝ բա գիտե՞ք գիտնականները պետք է կրճատվեն, որովհետեւ արդյունավետ չեն, ուսուցիչները նախկին համակարգի ստրուկներ են ՝ ի՞նչ իրավունք ունեն աշխատավարձի բարձրացում ուզեն, հոգեւորականների մի մասը կոռուպցիոներ է, դասախոսները՝ կաշառակերներ, ընդդիմությունը նախկինների քաղաքական բովանդակության դարբնոց, լրատվականներն էլ՝ հակապետական: Այսպես կարելի է երկար թվարկել՝ «Հիտլերը տեղում չի, բեղերը՝ ծուռ ա… »: Ծափահարողներն էլ կծափահարեն՝ իներցիայի հարց է: Վարչապետ Փաշինյանը ժամեր առաջ մուննաթ եկավ գործարարի վրա, ով համարձակվեց ասել, թե արտագաղթելու տրամադրություն ունի, իրեն լքված է զգում: Ասաց՝ վարկը, որ վերցրել ես՝ չե՞ս մտածել հետոն ոնց լինելու: Նույն հարցադրումն ուղղենք Հայաստանի վարչապետին՝ էդ աթոռին, որ նստել ես, չե՞ս մտածե՞լ, որ շվեյցարական թանկարժեք հյուրանոցի նախագահական համարում գիշերակացի համար մոտ 6000 ԱՄՆ դոլար ես վճարում, չե՞ս մտածել: Երեւանից Դսեղ ուղղաթիռով է թռչում, ասում է՝ ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի կոչը փոխանցել ժողովրդին, թե՝ վեր կաց եւ քայլիր: Մինչդեռ ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանն իրեն իրավունք չէր վերապահում անգամ առողջարան գնալ, երբ բժիշկները հիվանդությունն էին գուժում: Գուցե նման պահվածքը մեր օրերում խենթություն է: Իսկ մի՞թե խենթ չէին այն մարդիկ, ովքեր ավտոմեքենաների տակ պառկելով, իրենց մանկահասակ երեխաների սայլակները ոստիկանական փշալարերի դեմ կանգնեցնելով՝ դուրս եկան պաշտպանելու «հեղափոխական խոստումները»: Նրանք ճեղքեցին բանականության սահմանը եւ գնացին խիզախման: Ժողովուրդն արել է իր բաժին հեղափոխությունը: Իսկ հեղափոխական իշխանությունը , որը սոցիալական լոզունգներով բազմեց աթոռներին, մեկ տարի էլ չանցած՝ լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, փողոցում՝ վայրագ շուկայում թողնելով հազարավոր քաղաքացիների: Հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում: Հ.Գ. Քաղաքական գործիչը պետք է խոստումներ տա, իսկ հետո կարողանա բացատրել, թե ինչու դրանք չիրականացան: Փաշինյանը ջանք չի դնում՝ բացատելու, թե ինչու շատ բան այնպես չգնաց: Իրողություններն այնքան արագ են փոփոխվում, որ ամգամ նրա համակիրները չեն հասցնում ըմբռնել նրա խոսքի հարատեւ փոփոխականությունը: Ընդամենը 2018թ. հունիսին ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Դրանից կես տարի անց նույն վարչապետը հայտարարում է՝ Հայաստանում կոռուպցիա կա: Հայտնի ասացվածքը՝ քաջությունն այն է, ինչը պահանջվում է կանգնելու և խոսելու համար, Նիկոլ Փաշինյանի կենսագրությամբ արդարացված է: Միայն թե սրա երկրորդ հատվածը՝ քաջությունը նաև այն է, ինչը պահանջվում է նստելու և լսելու համար, «օդում կախված» է: Դե, վեր կաց եւ քայլիր, Հայաստանի հպարտ քաղաքացի: Դա մենք չենք ասում, «քո սրտի վարչապետն» Է ասում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01