Մեկ նպատակի՝ բարեգործության շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ղեկավարներին մեկտեղել է նույն մտահոգությունը՝ պայքար կեղծ բարեգործների ու նրանց հանցավոր գործունեության դեմ: Այս մասին նրանք խոսեցին այսօր հրավիրված ասուլիսին: «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը փաստեց՝ իրենք տարիներ շարունակ խոսել են այդ մասին, սակայն ոչ մի կերպ չի հաջողվել բարձրացնել հասարակության իրազեկվածությունը: «Ոչ մի կերպ չենք կարողանում մարդկանց հասցնել այն ինֆորմացիան, որ պետք չէ բարեգործության շղարշի տակ թաքնված հանցագործների ջրաղացին ջուր լցնել և է՛լ ավելի բարդացնել այն իրավիճակը, որն այսօր առկա է ՀՀ-ում: Ցավոք, չկա այս ոլորտը կարգավորող ոչ մի օրենք, սրանից էլ սկսում են այն բոլոր հանցագործություններն ու խարդախությունները, որոնց մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք: Կոչ ենք անում ամսագրեր չգնել, բայց փաստն այն է, որ տարիների ընթացքում այդ ամսագրերի «բարեգործական բիզնեսը» գնալով աճում է: Հեղինակավոր կազմակերպությունների անուններն օգտագործելով՝ շատերը զանգահարում են տներ, վաճառում են նույնիսկ արդեն խաղալիքներ: Կոնկրետ «Հայ մայրերի» անունն օգտագործվում է ամեն քայլափոխին: Ես 2-3 օրը մեկ ստանում եմ նամակներ մարդկանցից, որ գրում են. «Նարինե ջան, մենք գումար ենք փոխանցել, փոքրիկ գումար է, բայց հուսով ենք՝ ինչ-որ մի բանի կծառայի»: Եվ ես ամեն անգամ ապշում եմ, թե հանցագործներն իսկապես ինչ հնարքներ են գտնում մարդկանցից գումարներ կորզելու համար»,-ասաց Նարինե Մանուկյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01