Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ»անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:
Ռեժիսորին բաղձալի արձանիկը հանձնելու համար բեմ է բարձրացել դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը:
Ֆարելին, իր հերթին, շնորհակալական խոսքում երախտիքի առանձնահատուկ խոսքեր է ասել գլխավոր դերակատար Վիգո Մորտենսենին՝ ընդգծելով, որ «առանց նրա ոչինչ չէր ստացվի»:
06.44
«Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում:
06.25
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար:
06.07
«Ռոմա» ֆիլմն «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի օպերատոր Ալֆոնսո Կուարոնը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
05.43
«Ազատ վերելք» (Free Solo) ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի:
05.23
Դերասանուհի Ռեջինա Քինգը ստացավ «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Մրցանակը նրան հանձնվեց «Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել» ֆիլմում նրա կերտած դերի համար: Ֆիլմը մի մարդու ճակատագրի մասին է, որը բանտ է ընկնում բռնաբարության կեղծ մեղադրանքով:
05.05
Լոս Անջելեսի Dolby թատրոնում քիչ առաջ մեկնարկել է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այս տարի մրցանակաբաշխությունը հաղորդավար չի ունենա:
2018 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվել էր «Օսկար»-ի կանոնների որոշակի փոփոխությունների մասին, որոնք սկսելու են գործել 2019 թվականից։ Արարողության հեռարձակումը տևելու է 3 ժամից ոչ ավելի, ինչը վերջին տարիների հեռարձակումների ռեյտինգների անկման հետևանք է։
Մրցանակաբաշխության անվանակարգերը հայտարարվել են 2019 թվականի հունվարի 22-ին։
Հայտնի են նաև «Օսկար»-ի հավակնորդները`
Լավագույն ռեժիսոր անվանակարգում ներկայացվել են Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին:
Լավագույն ֆիլմ անվանակարգում` «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» ֆիլմերը:
Լավագույն դերասանուհի անվանակարգում` Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին:
Լավագույն դերասան անվանակարգում` Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեք, Վիգգո Մորտենսենը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01