ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներից էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա մինչ կներկայացներ նախագիծը, տեղեկացրեց, որ նախորդ ԱԺ-ում այն արդեն առաջին ընթերցմամբ անցել էր, և երկրորդ ընթերցման ժամանակ վերջին նիստին էր, և նիստում քվորում չապահովվեց, նախագիծը չընդունվեց:
Պետրոսյանը նշեց, որ նախագծով, ձեռք չտալով գործող մեխանիզմին, իրենք առաջարկում են ստեղծել նոր մեխանիզմ՝ անկախ արհեստակցական միություն և տարբեր գործատուների հետ կապի մեջ գտնվող անձինք, որոնք չեն վստահում գործատուի մոտ գործող արհմիությանը, ազատորեն կարող են միավորվել այլ արհմիության մեջ:
Ըստ Գևորգյանի՝ որպես կանոն արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող՝ արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: «Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի և տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ և օբյեկտիվ իրականացնել:
Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից»,-ասաց նա:
Պետրոսյանն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց, և աշխատողների շահերի պաշտպանությունը լավագույն դեպքում սահմանափակվում է խորհրդատվական, զուտ մասնագիտական բնույթի գնահատականների փոխանակության մակարդակում:
Պատգամավորն ասաց, որ նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողներին, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով:
«Այդպիսով՝ անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որևէ գործատուից և ֆինանսավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով և օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար»,-ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ այս նախագծի ընդունմամբ կապահովվի աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը, կբարձրանա աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը, ընդլայնվում են աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները, և էապես թեթևանում է նրանց աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
13:14 19.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
10:57 19.06.25
10:45 19.06.25
15:48 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03