Երևանի կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանք պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին հեռացնել աշխատանքից:
Կենդանասերների նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուրջ երեք ամիս է` կենդանասերները նախաձեռնել են ցույցեր Կենդանաբանական այգում տիրող իրավիճակը կարգավորելու համար: «Այս երեք ամսվա ընթացքում երեք հանդիպում է եղել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Վերջին հանդիպման ժամանակ խնդրեցին 5 աշխատանքային օր, որ որոշակի տեղեկություն տան աշխատողների անօրինական ազատման մասին: Հայտնեցին, որ ավարտվել են ստուգումները, կիրազեկեն: Բայց 5 օրից անցել է 20 օր և ոչ մի արդյունք չկա»,- ասաց նա:
Նրանք դիմում-նամակ էին կազմել, որն Արմեն Ումրշատյանն ընթերցեց և հանձնեց:
«Կենդանասերների նախաձեռնող խումբը պահանջում է անհապաղ կասեցնել Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, տրամադրել այգում կատարած ստուգումների արդյունքները, եռօրյա ժամկետում տեղեկություն տրամադրել առյուծների անկման պատճառների մասին: Կենդանասերները պահանջում են անձնական հանդիպում միայն ձեզ հետ: Կոչ ենք անում, խնդրում ենք Երևանի քաղաքապետին ընդունել նախաձեռնող խմբին և տալ որոշակի պարզաբանումներ»,-ասված էր նամակում:
Կենդանաբանական այգու նախկին աշխատողներից Արման Խանամիրյանն էլ նշեց, որ Խաչատրյանը կենդանաբանական այգու տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ հին աշխատողներ չեն լինելու: «Նրանց այգին պետք է առանց կենդանիների: Կենդանաբանական այգին կինոնկարահանման տարածք է դարձել, կենդանիների համար պայման չկա»,- ասաց նա:
Վերջինս հավելեց, որ միանշանակ կենդանիների անկումը դիտավորյալ է արվում:
Քաղաքապետարանի ներկայացուցիչ դուրս եկավ, որ խոսի ցուցարարների հետ, սակայն նրանք հրաժարվեցին` նշելով, որ այլ անձի հետ չեն հանդիպելու, պետք է քաղաքապետն ընդունի իրենց:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44