Փետրվարի 25-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունենում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քնարկվում է «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է։
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ օրինագիծը հանձնաժողովի բավարար եզրակացությունն էր ստացել դեռեւս 6-րդ գումարման խորհրդարանում, բայց պատգամավորների ներկա չլինելու պատճառով այդպես էլ չի քննարկվել խորհրդարանականների կողմից։
Հարկ է նշել, որ օրինագիծը ստացել է Հայաստանի գործող կառավարության մերժողական եզրակացությունը։
Գեւորգյանն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում որեւէ վնաս հասցնել արհմիությունների գործունեությանը՝ պարզաբանելով, որ այսօրվա դրությամբ արհմիությունների գործունեությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի՝ ուղղված նրանց արդյունավետության բարձրացմանը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում գործող արհմիությունները գտնվում են գործատուներից զգալի ֆինանսական եւ անգամ լոգիստիկ կախվածության մեջ, ինչն էապես նվազեցնում է նրանց անկախությունն ու արդյունավետությունը։ Խորհրդարանականը հիշեցրել է, որ, Հայաստանի գործող օրենսդրությամբ, արհմիությունները պետք է ձեւավորվեն այս կամ այն կազմակերպության ղեկավարի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ, եւ այդ արհմիությունը պետք է բաղկացած լինի բացառապես հենց այդ կոնկրետ կազմակերպության աշխատակիցներից։ Այս ամենը, Գեւորգյանի կարծիքով, հայկական արհմիությունների հիմնական թերությունն է, որը նվազեցնում է նրանց նշանակությունը։
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը կարծում է, որ անհրաժեշտ է ստեղծել այլընտրանք, որը կապահովի իրական մրցակցություն։ Նա համոզված է, որ այս կամ այն արհմիության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան, ցանկության դեպքում, մտնել նաւ այլ արհմիություններ, ինչը թույլ կտա բարձրացնել նրանց անկախությունն ու արդյունավետությունը։
«Գուցե այն, որ ես հիմա կասեմ, շատերի զայրույթն ու տարակուսանքը կառաջացնի։ Ըստ իս, գործող արհմիությունները վերածվել են կառույցների, որոնք գործուղման տոմսեր են բաժանում, Ծաղկաձորի ուղեգրեր, բայց իրականում չեն պաշտպանում աշխատողների իրավունքներն ու շահերը»,- ասել է Պետրոսյանը։
Այնուամենայնիվ, օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի մերժողական եզրակացությունը։ Օրինագծին «կողմ» է քվեարկել 4 խորհրդարանական, «դեմ»՝ 5»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01