Մայիս ամսին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն կունենան այցելելու զորամասեր և տեսակցելու իրենց որդիներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծնողների այցը պատշաճ կազմակերպելու համար: Հետևողական պայքար է տարվում Երևանում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում էլ հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք: Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ հետաքննություն իրականացնելու նպատակով: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը: Մայրաքաղաքում ավարտվել է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռների գույքագրումը: Զեկուցվել է, որ առանց դռների մուտքերի թիվը կազմում է 324, կոդավորված փականներով՝ 3778 և առանց կոդավորված փականների՝ 8639: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ մուտքերի դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը: Երևանի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 684 լուսակետ: Այս պահին ընթացքի մեջ են հենասյուների մաքրման աշխատանքները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01