Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության մրցույթը կհայտարարվի մարտի սկզբին: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանընշեց, որ մրցութային հանձնաժողովն է ընտրելու խորհրդի նախագահին:
«Առաջին անգամ է, որ այսպիսի ընտրություն է անցկացվում: Նախկինում, ինչպես գիտեք, ՀՀ նախագահն էր նշանակում խորհրդի անդամներին: Այսօր, օրենսդրական փոփոխությամբ, մենք կազմավորում ենք մրցութային հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարում և ընտրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին ու նախագահին: Գործող նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի, լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին, դրանից երեք օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, այսինքն՝ մարտի 6-ին, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ընդունել հայտերը»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ մրցույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շատ մեծ է, կատարվում են տարբեր քննարկումներ ու վերլուծություններ:
«Բայց ուզում եմ մի բան ավելացնել: Ես հունվարի վերջին ստանձնեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պարտականությունը: Հավաստիացնում եմ, որ կառավարությունը, իշխանությունը մեր գործերին չեն խառնվում: Ես նույնիսկ լավ իմաստով ինձ անտեսված եմ զգում: Ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետների հետ չեմ շփվում, ոչ ոք չի ասում ինձ՝ այս պետք է անես, այն պետք է անես: Այսինքն՝ այդ «դաբրոների» կարգավորման ժամանակն անցյալում է»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Նա համոզված է, որ այս մրցույթը կանցկացվի լուրջ մրցակցության պայմաններում, և կընտրվի այն անձը, ում ծրագիրը կլինի լավագույնը:
«Չնայած ասեմ, որ թեկնածուների հրապարակային ելույթները նայելով, ինձ թվում է, շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու: Մեզ պետք է ոչ թե մի մարդ, ով մշակութային ծրագրեր կիրականացնի, այլ պետք է հասկանա, որ ցանկանում է ստանձնել մի կառույցի ղեկավարի պաշտոնը, որը պետք է դառնա Հայաստանի փափուկ ուժի բաղադրիչներից»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01