Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չգիտի՝ հավաստի են արդյոք լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ բուհի կողմից ընտրված անդամներին կանչում են ԱԱԾ և խիստ հրահանգում քվեարկել իր պաշտոնանկության օգտին։
«Ինչպես Դուք եք ծանոթացել մամուլից, ես էլ եմ դա մամուլից կարդացել։ Նման տեղեկություն չունեմ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։
Անդրադառնալով այն լուրերին, որ ինքն էլ իր հերթին է հանդիպում է խորհրդի անդամներին և հորդորում չվախենալ ճնշումներից ու քվեարկել ըստ իրենց համոզմունքների, ԵՊՀ ռեկտորը նշեց.
«Մի քանի հոգի են եղել, որ երբ ինձ հանդիպել են և քվեարկության մասին է խոսք գնացել, ասել եմ՝ գնացեք, քվեարկեք ձեր խղճի մտոք։ Ոչ մեկին ոչ կանչել եմ, ոչ էլ համոզել և դրա ժամանակն էլ չունեմ»։
Նշված թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱԱԾ-ից, սակայն մեզ այդ մարմնից հայտնեցին, որ մեկնաբանություն կտան այսօր՝ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 32 անդամ, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01