Ես շատ լավ գիտեմ, թե որն է լինելու Հայաստանի հիմներգը, բայց ոչ այսօր, ոչ վաղը, ոչ առաջիկա տասը տարում այն չի փոխվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ «Ես ներկայումս ապրող միակ մարդն եմ, որի երգերից երկուսը դրվել են քննարկման որպես հիմներգի նախագիծ։ Բայց ես մերժել եմ իմ երգերը շրջանառության մեջ դնել ընդդեմ Միքայել Նալբանդյանի։ Միքայել Նալբանդյանը հայ իրականության մեծերից մեկն է»,–նշեց նա։ Պարույր Հայրիկյանն ընդունում է, որ գործող հիմներգում կան սխալներ, նաեւ երաժշտական կառուցվածքը, նրա կարծիքով, վերընթաց չէ, սակայն ընդունելի չէ նաեւ սովետական հիմներգը։ ԱԻՄ առաջնորդը հիշեցրեց հիմներգի փոփոխման ԱԻՄ–ի նախաձեռնությունը, ապա հավելեց. «Ցանկացած իրեն հարգող մարդ ինչ–որ բանով զբաղվելիս ուսումնասիրում է, թե իրենից առաջ ինչ տեսակետներ են եղել։ Իսկ մերոնք հանկարծ հիշել են Արամ Խաչատրյանին, մտածում են Արամ Խաչատրյանի գերեզմանը լավ պատվանդան է, կարելի է նրա վրա կեցվածք ընդունել եւ պատվանդանի վրա կանգնելով սկսում են բարբաջել Միքայել Նալբանդյանի դեմ։ Ով կարող է Արամ խաչատրյանին չգնահատել, բայց իրենք ասում են ախ դու դեմ ես հիմնին, ուրեմն դու դեմ ես Արամ Խաչատրյանին։ Ինձ համար Արամ Խաչատրյանը «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներն են, ոչ թե Ստալինի պատվերով գրված հիմներգը»։ Նա շեշտեց՝ աշխարհի քիչ ազգեր ունեն 180 տարվա հիմներգ. «Այո՛, իտալացի աղջկա շուրթերով է Միքայել Նալբանդյանը իր նվիրական իղձերն արտահայտել։ Ասենք, թե ինչո՞ւ է իտալացի աղջկա շուրթերով արտահայտել։ Նա Ցարական բռնապետության պայմաններում էդ մարդը ինչ ճանապարհներ պիտի գտներ»։ Հայրիկյանը պնդում է՝ հիմներգը պիտի փոխվի այն ժամանակ, երբ հայ ժողովրդի ընկալումների եւ էության մասը հանդիսացող երգ հասունանա, ոչ թե ինչ–որ մեկի քմահաճույքով փոխվի։ «Անընդունելի է, որ Ալեն Սիմոնյանը բոլշեւիկ պապիկին հիշելով հանկարծ որոշում է, որ պետք է փոխվի հիմներգը։ Ալեն Սիմոնյան, ուրախ եմ, որ բոլշեւիկ պապիկիդ հարգում ես, բայց պետք է հարգես պապիկիդ, ոչ թե բոլշեւիկին»,–եզրափակեց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01