Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարևոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա` դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել և մասնակցել նաև կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպորցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով: Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք կառավարությունը կարձագանքի և վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում», - նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։ Նշենք, որ նախօրեին սպորտի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, թե բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաներին մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01