«Փաստ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և տարվա ընթացքում ստացած եկամտի մասին: Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ս. Բալասանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 800 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 12 100 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 9000 ԱՄՆ դոլար: Ս. Բալասանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես աշխատավարձից ու կենսաթոշակից: Աշխատավարձից Ս. Բալասանյանը 2018թ. ստացել է 3 602 100 ՀՀ դրամ եկամուտ, իսկ կենսաթոշակից՝ 620 400 ՀՀ դրամ: Ըստ հայտարարագրի, Ս. Բալասանյանն այլ եկամուտներ չունի: Ի դեպ, բոլորը գիտեն Ս. Բալասանյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների առկայության մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42