«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել ասուլիսով, որտեղ տարբեր դիվանագիտական ձևակերպումներով դրական ազդակներ է ուղղել ՀՀ–ԵՄ հարաբերություններին: Դեսպանն իր ամպլուայի մեջ է գտնվել, քանի որ, ինչպես իշխանափոխությունից հետո հաճախ է լինում, հրապարակավ ասում է մի բան, իսկ կուլուարներում, լրագրողների և փորձագետների հետ հանդիպումներում իր դժգոհությունն է հայտնում գործող իշխանություններից, որոնք պատշաճ մակարդակով չեն ապահովել ՀՀ–ԵՄ համաձայնագրի իրականացումը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս անգամ ևս բացառություն չի եղել. Սվիտալսկին անձնական զրույցներում քննադատել է Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ շեշտելով, որ պատշաճ ուշադրություն և գործնական աշխատանք չի կատարվել համաձայնագրի պահանջներն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ԵՄ–ից Հայաստան գումարների հնարավոր ավելացումներին, ապա դա ի սկզբանե նախատեսված է եղել համաձայնագիրը վավերացնելիս և ոչ մի կապ չունի ՀՀ–ում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Ավելին, նախատեսված է եղել վավերացմանը զուգահեռ տարեցտարի ավելացնել գումարների չափաբաժինը: Դեռևս 2018թ. դեկտեմբերին կառավարության կողմից նախատեսված է եղել հաստատել ՀՀ–ԵՄ «ճանապարհային քարտեզը», սակայն երեկ Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ փորձագետները միայն մարտի վերջին կավարտեն իրենց աշխատանքները, ինչը նշանակում է, որ նախ՝ իշխանությունների պատճառով ուշացել է «քարտեզի» մշակումը, իսկ մշակված տարբերակը, ինչքան էլ գովում է դեսպանը, ակնհայտ է , որ ունի լուրջ բացթողումներ: Թերթի տեղեկություններով՝ համաձայնագրով սահմանված ոլորտային հանձնաժողովների նիստերը, որոնք պետք է տեղի ունենային մարտին, քարտեզի բացակայության պատճառով տեղափոխվել են մայիս: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ գործող իշխանություններն ուղղակի իներցիայով շարունակում են ԵՄ–Հայաստան հարաբերություններում բացառապես օգտվել նախորդների կողմից ստեղծված հնարավորություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55