«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։
Խնդիրն այն է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի դեկտեմբերի 30-ին` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննության առարկա է դարձրել «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և բավարարել այն` առանց պաշտպանական կողմի մասնակցության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ փաստաբանը կեղծ փաստաթուղթ է հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ և տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։
Վերջինս հայտնել է, որ ինքն այդ օրը հեռախոսազանգ չի ստացել և պատրաստակամ է ներկայացնել դա վկայող փաստաթղթեր: Նա համոզված է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլև հետագայում է որպես կեղծ ապացույց զետեղվել վարույթի նյութերում, քանի որ այն չի եղել, երբ 10.01.2019թ. ծանոթացել է նյութերին:
Հայտնաբերված կեղծիքի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։
Մ.Օհանջանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործն ուղարկել են դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01