Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյանը և քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ստացած ծանուցմանը:
Ըստ դրա՝ նրանք պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը մոտավորապես տասը տարի այդ տարածքում գործելուց հետո: Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ երեկ որպես ժուռնալիստների միության նախագահ զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ ակնկալելով մինչ այս ասուլիսը խմբագիրների հետ հանդիպում կազմակերպել, որ խնդիրը քննարկվի, սակայն երկու անգամ էլ գործավարն ասել է, որ քաղաքապետը զբաղված է:
Նա մեջբերեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դիտարկումը, ըստ որի՝ այս ծանուցմամբ ոտնահարվել է ավագանու որոշումը: «Այսինքն՝ այս որոշումն ապօրինի է: Աշխարհում չկա որևէ մեդիա, որն ինքնածախսածածկ է»,-ասաց նա և նշեց, որ ճիշտ կլիներ՝ քաղաքապետարանը խնդիրները քննարկեր և հասկանար, թե ինչ է տեղի ունեցել:
Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ լրագրողներն իրենց խոսքի ազատությունը նվաճել են ամենօրյա աշխատանքի միջոցով և հարգանք են պահանջում: «Այդ վերջնագրերով խոսելու ոճը, չեմ կարող ասել, որ կարող է լավ բանի հանգեցնել: Սա այն վերջնագիրն է, որն ընդունել է նոր իշխանությունը քննադատական խոսքի նկատմամբ, և այն մեդիաները, որոնք այս ճակատագրին են արժանացել, քննադատող մեդիաներից են: Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպած քայլերից մեկը՝ կա՛մ եկեք իշխանության դաշտ, կա՛մ դուրս եկեք»,-ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ սա ոչ թե Հայկ Մարությանի որոշումն է, այլ վարչապետի կողմից իջեցված հրահանգ է:
Ի դեպ, առաջարկ ներկայացրեց բոլոր այս լրատվամիջոցներին տեղակայել Արշակունյաց փողոցում գտնվող մամուլի շենքում, դուրս հանել այնտեղից կոմերցիոն կազմակերպություններին, որոնք մամուլի հետ կապ չունեն:
Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այս շենքի աջ և ձախ կողմերում ևս շենքեր են, և դեպի Հանրապետության հրապարակի հատվածում էլ նախկին նախարար Արամ Հարությունյանը շենքեր ունի, ապա կոչ արեց քաղաքապետարանին գնալ և դրանք վերցնել ու արդյունավետ օգտագործել: Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե հավասար դաշտ է բերվում մամուլը, քանի որ «Հետքը»-ը, որը ևս գտնվում է այդ տարածքում, վճարում է, Աշոտ Աղաբաբյանն ասաց.
«Ես առաջարկում եմ «Հետքի» դարձնել անվճար, և բոլորս կլինենք հավասար: Մենք աղբանոց ենք ստացել, միլիոններ ենք ծախսել: Կարծում եմ, որ միայն իրենք չեն Երևան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանը նկատեց, որ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին սև ու սպիտակի, այնպես էլ մամուլն է ներկայումս բաժանվում սև ու սպիտակի: «Ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը, հեղափոխությունը եղավ ժողովրդի և մամուլի միջոցով»,-ասաց նա
Վերջինիս դիտարկմամբ՝ մամուլի դեմ իշխանությունը պատերազմ է հայտարարել, և սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է, ինչի դեմ մամուլը պետք է դիմադրի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01