Քննչական մարմնի ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, քրեական գործերի քննության ընթացքի, ինչպես նաեւ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Կոտայքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ նշել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նա, մասնավորապես, նշել է. «Գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաեւ գարնանը սպասվող քննիչների ատեստավորումը: Ոչ մի զիջում չի լինելու այն անձի նկատմամբ, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չէ»: Նա հորդորեց մասնագիտական գիտելիքները կատարելագործել ամենօրյա ռեժիմով:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է նաեւ քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:
«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն եւ ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի եւ պետության հետ: Մենք ենք ժողովրդի ծառան եւ պարտավոր ենք մեր ծառայությունը բարձր մակարդակով կատարել»,- շեշտել է ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատել է գերազանց եւ վարչության պետին հանձնարարել ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44