«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ արձագանքելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի հրապարակմանը: Ներկայացնում ենք ընկերության տրամադրած պարզաբանումը.
«Վերջին օրերին մամուլում տեղ գտավ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» հրապարակումը, որի համաձայն նշված կենտրոնը, ուսումնասիրելով հանրային ծառայությունների ոլորտի որոշ կազմակերպությունների 2015-2018 թթ. գնումների պայմանագրերը, եկել էր այն եզրահանգման, որ նշված կազմակերպությունները գնումների հաշվետվություններ չեն ներկայացնում կամ գնումները չեն իրականացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն:
Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 թվականից սկսել է հաշվետվություններ չներկայացնել:
Չանդրադառնալով Կենտրոնի կողմից իրականացված «ուսումնասիրությունների» որակին և գնումների ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի պահանջների հետ ոչ մի առնչություն չունեցող սիրողական եզրահանգումներին, տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն թե՛ գնումների գործընթացի կազմակերպումը և թե՛ այդ գործընթացի հետ կապված հանրային հաշվետվողականությունն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան: Այսպես.
1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.06.2014 թվականի N207Ա որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատարված գնումների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնում ոչ միայն տարեկան կտրվածքով (ինչպես նշված է հրապարակման մեջ), այլ նաև յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը, որը Հանձնաժողովի կողմից ենթարկվում է մոնիթորինգի.
2. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, նշված կարգի համաձայն, այդ հաշվետվությունները ներկայացնում է սկսած 2014 թվականի հուլիսի 1-ից և առ այսօր (այդ թվում նաև 2016-ից 2018թթ.-ին) նշված կարգի որևէ խախտում չունի, հետևաբար «ուսումնասիրության արդյունքում բացահայտված հանգամանքը»՝ 2016 թվականից սկսած նշված հաշվետվությունները չներկայացնելու վերաբերյալ ապատեղեկատվություն է.
3. Առհասարակ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը (գնումների պլանի, գնման մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների, այլ տեղեկությունների հրապարակում) հանրայնացվում է՝ սահմանված կարգով և ժամկետներում՝ տեղադրվելով ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ gnumner.am կայքում, այնպես էլ ընկերության պաշտոնական կայքում»:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44