Ծանուցումները, որոնք Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների՝ հինգ օրում ազատելու քաղաքապետարանին պատկանող տարածքը, ուղղակի անհեթեթություն են։ Այդպիսի կարճ ժամանակահատվածում նման պահանջներ չեն դնում, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
«Ես մասնավորապես կարդացել եմ այն տեքստը, որն ուղարկվել է A1+ հեռուստաընկերությանը։ Տեսել եմ, որ այնտեղ իսկապես անիրականանալի պահանջ է դրված։ 5 օրում հեռուստատեսությունը չի կարող ամեն ինչ ապամոնտաժել և տանել, ուրիշ տեղում դնել, մանավանդ, որ պահանջը որևէ հիմնավորում չունի։ Ընդհանուր առմամբ, բոլոր լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները ես համարում եմ անիմաստ և անհիմն, որովհետև մեծ հաշվով այդ պահանջն առանց որևէ քննարկման չի կարող դրվել բոլոր այն լրատվամիջոցների առջև, որոնք գործունեություն են ծավալում Բյուզանդի 1/3, Իսահակյան 28 և Արշակունյաց 2 հասցեներում», - նկատեց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ նման հապճեպ և կտրուկ քայլեր ԶԼՄ-ների դեմ չի կարելի իրականացնել։
ԽԱՊԿ ղեկավարի խոսքով՝ այս հարցն արմատական լուծումներ է պահանջում, բայց առանց քննարկումների հնարավոր չէ գտնել տարբերակ, որը չի խաթարի լրատվամիջոցների բնականոն գործունեությունը։
Աշոտ Մելիքյանը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր հեռախոսազրոււյց է ունեցել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ, վերջինիս հետ քննարկել են քաղաքապետարանի վերոնշյալ պահանջը։
Անդրադառնալով գործող իշխանությունների օրոք լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքին և հաճախ հնչող տեսակետերին, որ ներկայումս հայաստանյան ԶԼՄ-ները շատ ավելի կաշկանդված են, քան նախորդ իշխանությունների օրոք՝ Աշոտ Մելիքյանը հակառակը պնդեց։
«Շարունակում եմ պնդել, որ հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցներն, ընդանուր առմամբ, շատ ավելի բարվոք պայմաններում են աշխատում, քան անցած 10 տարիների ընթացքում։ Նախկինում իշխանությունները ոչ թե հայտարարություններով էին հանդես գալիս, որոնք լրատվամիջոցները դիտում էին որպես ճնշում, այլ ուղղակի գործողություններ էին իրականացնում։ Մասնավորապես, եթերից էին զրկում կամ հարկային ստուգումներով ճնշումներ իրականացնում։ Այժմ պայմաները շատ ավելի բարվոք են», - ամփոփեց մեր զրուցակիցը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01